Բայրաքթարները «հասան» Կրեմլ

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև բարիդրացիական հարաբերությունների hաստատման նախաձեռնությունը, երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման հարցում: «Հուսալի հիմք է 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ձեռքբերված համաձայնությունները: Մենք պատրաստ ենք հետագայում աջակցել այդ գործընթացին: Դեռ պետք է հաղթահարել շատ դժվարություններ, խոչընդոտներ: Շեշտը դնում ենք կայունության, ամուր տնտեսական զարգացման վրա: Հուսով ենք, որ կշարժվենք հարաբերությունների կարգավորման, վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ»,-նշել է նա:

Մարիա Զախարովան հավելել է. «Մենք շեշտը դնում ենք այն բանի վրա, որ Հարավային Կովկասի կայունությունն ու կայուն տնտեսական զարգացումը բխում են այդ տարածաշրջանում Ռուսաստանի բոլոր գործընկերների շահերից: Մենք ակնկալում ենք, որ գործնական հարցերում կողմերը կձգտեն ձեռնարկել քայլեր, որոնք ուղղված են հարաբերությունների կարգավորմանը և վստահության մթնոլորտի, ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը»:

Մոսկվան գրեթե ամեն շաբաթ շեշտում է, որ Ռուսաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված նախաձեռնություններին: Թեև Մոսկվան էլ գիտակցում է, որ Ադրբեջանը և Հայաստանը դեռ գտնվում են փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի հաստատման, և իրականում առաջընթացի հասնելու համար, իրականում որևէ հիմք չկա:

Իսկ ինչ հիմք կարող է լինել այսօր թուրք-ադրբեջանական դաշինքի գոյության պայմաններում, երբ ակնհայտ է, որ Ալիևին ուղղորդում է Էրդողանը, որն արդեն տարածաշրջանային տեր ու տիրակալ է իրեն պատկերացնում:

Ու հիմա թեև ռուս-թուրքական հարաբերությունները համարվում են բարեկամական՝ այնուամենայնիվ Մոսկվան արդեն սկսել է որոշակի հայտարարություններով Թուրքիայի իշխանություններին ազդակներ ուղղել, հասկացնել տալով, որ մեղմ ասած՝ Անկարայի քայլերը սկսել են նյարդայնացնել Կրեմլին:

Նույն Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը, այդ թվում ՝ թուրքական անօդաչու թռչող սարքերի, չի նպաստում այս երկրում իրավիճակի կարգավորմանը: Նա նկատել է, որ Մինսկի համաձայնագրերը «ճանապարհային քարտեզ» են Դոնբասում խաղաղության և բնականոն կյանքի հասնելու համար, և դրանցում ոչինչ ասված չէ Ուկրաինա զենք մատակարարելու մասին: «Զենքի մատակարարումը, մեծ հաշվով, հակասում է կողմերի ստանձնած այն պարտավորություններին, որոնք Կիևը չի կատարում», - ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է Լավրովի՝ ավելի վաղ արած հայտարարությունը՝ չթեժացնել Կիևի ռազմական նկրտումները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3782 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am