Ձեր անասնական բնազդները մեզ չվերագրեք Գեորգիսյան.պարտության պատասխանատվությունից «ուխոդվու՞մ եք». Իմքայլական (video)
Մեր իշխանությանն ուղղված հիմնական մեղադրանքը եղել է այն, որ ժողովրդի իշխանությունը չենք տվել քաղաքական գերեզմանից մումիաների տեսքով վերակենդանացած որոշ անձանց: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Եթե մենք որոշեինք, որ գնում ենք այդ քայլին, մեզ չէին մեղադրելու նրա մեջ, ինչի մեջ մեղադրում են: Այդ մարդկանց ոչինչ չի հետաքրքրում բացի իշխանությունից, որը տլու է հնարվորություն սեփական ժողովրդին թալանելու, կեղեքելու եւ հարստահարելու:
