Քերոբյանի հերթական ֆանտաստիկ-տրիվիալ հաշվարկները

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում քննարկում էին՝ կրճատել Ամանորի ոչ աշխատանքային օրերը, թե ոչ: Զեկուցում էր էկոնոմի­կայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջարկելով փոփոխություն կա­տարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և ոչ աշխատանքա­յին օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը: Նրա խոսքով՝ նախագիծն ուղղված է ուժեղ տնտե­սության կայացմանը: «Այն կարգավո­րումները, որ ունենք այսօր, Հայաստա­նի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, և, ըստ էության, խրախճանքի տասնօրյակ է Հայաստանում հայտա­րարվում», իսկ մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ: Նշեց, որ սրանով մեր տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 մլրդ դրամով կամ 1.5 տոկոսով: Թե որտեղից են այդ տնտեսական հաշվարկները, դժվար է կռահել:

Առա­քիչից նախարար դարձած Քերոբյանի գլխում բավականին հաճախ են նման ֆանտաստիկ թվեր ծնվում: Վերջերս էլ նա հայտարարել էր, թե այս տա­րի, նախորդի համեմատ, տուրիզմի ոլորտում 319 տոկոս աճ են կանխա­տեսում: Կարող էր ասել՝ 627 տոկոս կամ 831, իր ձեռքը չէ, ինչ թիվ ուզի՝ կկրակի: Կարևորը՝ «պողոսներին» դուր գա: Եվ եթե չլինեին աշխա­տանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ու ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, երևի «պողոսներն» ու իրենց թագավոր Փաշինյանը հա­վատային այդ թվերին, նախագիծն ընդունեին: Առաքելյանը հակադրվեց, որ դեմ է այս տեսքով նախագծի ընդունմանը, քանի որ սրանով նվա­զում է Աշխատանքային օրենսգրքով նախատեսված հանգստյան օրերի քանակը:

«Այն, որ հանգստյան օրերը գերազանցում են մի շարք երկրների օրինակները, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությա­նը, աշխարհի գրեթե բոլոր երկրներում դրանք փոխարինում են լրացուցիչ օրերով, եթե ոչ, աշխատանքային օրը համընկնում է շաբաթ և կիրակի օրե­րին», և նկատեց, որ այդ 7 օրվա ոչ աշխատանքային օրերից երկուսը շաբաթ-կիրակի են: «Հունվարին ներքին տուրիզմը մեծ բում է ապրում, իսկ այս դեպքում գրեթե վերանալու է»,-ասաց նա՝ նկատելով, որ մարդկանց զրկե­լով հանգստյան օրերից՝ ՀՆԱ-ի նվա­զում կունենանք, ոչ թե աճ: Քերոբյան արձագանքեց, թե այդքան տրիվիալ չեն իրենց հաշվարկները, վերլուծա­կան կենտրոնն ուսումնասիրել է հարցը: Ֆինանսների նախարարն էլ նկատեց, որ էական չէ՝ 87, թե 48 միլիարդով է ավելանալու ՀՆԱ-ն, էական է, որ քաջալերում են աշխատանքը, դրա միջոցով աղքատության հաղթահարումը: Նրա խոսքով՝ կարող են ծայրահեղության հանգել և այս եկեք շաբաթը 6 աշխատանքային դարձնենք, որ ավելի շատ ՀՆԱ ապահովենք:

Փաշինյանն առաջարկեց թեման թողնել օրակարգում, որ հետո հավելյալ քննարկեն: «Այս թեմայով 5-6 տարի քննարկումներ լինում են, հիմա մենք առաջարկում ենք այսօրվանից քննարկենք և հասկանանք, թե այս առումով ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձևավորել: Այն նուրբ և կարևոր հարց է և միայն տնտեսական խնդիրների հետ է կապված, այլ նաև առողջապահական... մարդիկ իրականում հանգստանում են, թե ձեռք են բերում նորանոր խնդիրներ»,- ասաց նա՝ հիշելով իր համար հաճելի՝ ուտելու թեման»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am