Անօրինական ու անամոթ

Այս իշխանությունը գերազանցեց բոլոր նախորդներին՝ իր անօրինականությամբ, կամայականությամբ, երկրի հանդեպ սպառողի պահվածքով։ Այնտեղ, որտեղ հնարավոր չէ հասնել սեփական ծրագրերի իրականացմանը օրինական ճանապարհներով, դիմում են բացահայտ անօրինականությունների եւ քաղաքական հետապնդումների։ Եվ ոչինչ չի կանգնեցնում նրանց․ ո՛չ միջազգային ու սեփական հանրության առջեւ պատասխանատվությունը, ո՛չ ամոթն ու բարոյականությունը, ո՛չ էլ երբեւէ պատժվելու վախը։

Ընդամենը մի քանի ամիս առաջ, օրենքը տրորելով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դարձրին նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որի տարիքը չի համապատասխանում պաշտոնի պահանջներին։ Այն ժամանակ դեռ պարզ էր, որ իմաստը նրան ԲԴԽ նախագահ կարգելն է, բայց ԲԴԽ-ն միասնական էր եւ հակված չէր ակնհայտ ապօրինությունների, ուստի գործող նախագահ Ռուբեն Վարդազարյանին փոխելու օրինական ուղի չկար։ Եվ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ իր կամակատար Հատուկ քննչական ծառայությանը հրահանգեց քրեական գործ հարուցել Վարդազարյանի նկատմամբ։ Ու չնայած գործի հարուցման համար եւս անհրաժեշտ էր ԲԴԽ համաձայնությունը՝ նրա անձեռնմխելիությունը դադարեցնելու համար, սակայն իրավապահներն անամոթաբար շրջանցեցին այդ պահանջը, իսկ դատախազությունը մի խայտառակ տեքստ տարածեց, թե դատավորի պարագայում առկա է 2 ռեժիմ․ «Եթե քրեական գործը, հարուցվող քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը, նման համաձայնություն ստանալու խնդիր չի առաջանում»։ Դա նույնն է, որ պատգամավորի դեպքում ԱԺ մտնեն միայն նրա՝ պատգամավորական գործունեությանն առնչվող քրեական գործերի դեպքում։ Արդյունքում Վարդազարյանի լիազորությունները կասեցված են, եւ Գագիկ Ջհանգիրյանը փոխարինում է նրան։

Արմինե Օհանյան

Հրապարակ

դիտվել է 497 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am