Արյան վաճառականի գրոհը

Դատական իշխանությունը զավթելու Նիկոլ Փաշինյանի մարմաջը պատերազմից հետո էլ հանգիստ չի տալիս նրան: Փաշինյանի երազանքը կատավելու շեմին է, երեկ կասեցվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները եւ ըստ օրենքի նախագահի պարտականությունները կստաձնի տարքով ավագ դատավորը, որը Փաշինյանի սրտի դատավոր սկանդալային Գագիկ Ջհանգիրյանն է: Ռուբեն Վարդազարյանն իշխանության կոկորդում հայտնվեց հատկապես պատերազմից հետո ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումների շրջանում արված իր աղմկոտ հայտարարության համար, որով ըստ էության սթափության կոչ էր անում դատավորներին եւ հորդորում չտրվել իշխանական ճնշումներին, քանզի պատեհ պահն է ապացուցելու վնգստացող դատավորներ են, թե ոչ:
Հայտարարությունից ամիսներ հետո Իմ Քայլը խորհրդարանում ինկվիզիցիայի ենթարկեց Վարդազարյանին՝ հորդորելով նրան դիմումը գրել, հեռանալ: Նիկոլ Փաշինյանին պետք են միայն վնգստացող դատավորներ, որոնք աներկբա եւ անվարան կկատարեն Արցախը թուրքին հանձնած եւ Հայաստանը փոշիացնող իշխանության հրահանգները: Վարդազարյանը չվախեցավ այդ ճնշումներից եւ շարունակեց իր աշխատանքը, սակայն իշխանությունը եւս ձեռքերը ծալած չնստեց, եւ երեկ պարզվեց, որ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել:

Ըստ տեղեկությունների՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը մի քանի օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Փաստորեն օրենքի խախտմամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու գինը եղել է Սիմոնյանի կողմից Վարդազարյանի դեմ ցուցմունքը։
Անդրանիկ Սիմոնյանը ըստ Փաստինֆոյի՝ «հիշել է», թե Վարդազարյանը նախկինում իրեն զանգել է ու իր վարույթում գտնվող գործերից մեկով հանձնարարություններ տվել՝ ասելով- թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք։
Նախկին դատավորի այս հաղորդումն էլ դարձել է քրեական գործի հիմք, որպեսզի Վարդազարյանը զրկվի ԲԴԽ նախագահի պաշտոնից եւ ճանապարհ բացի բոլորովին վերջերս ԲԴԽ գործուղված Գագիկ Ջհանգիրյանի ամենաթողությունների առջեւ: Նախկին զինդատախազի տխրահռչակ անցյալի մասին կարծում ենք՝ հիշեցնելու կարիք չէ, սակայն մի նրբերանգ՝ այս մարդու անցած ճանապարհը ցույց է տալիս, որ նա պատրաստ է արյան վրայով, կամ արյան գնով հասնել իր ուզածին: Հոկտեմբերի 27-ից հետո Վազգեն Սարգսյանի հայրենակիցը նրա արյան վաճառականների ցուցակում էր՝ Անդրանիկ Քոչարյանի եւ մյուսների հետ հետ դիմել էր Ռոբերտ Քոչարյանին՝ լռության դիմաց պաշտոնի բարձրացման ակնկալիքով:

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, արյան վաճառականների կոլեկցիոներ է: Դիցուք ավելորդ է խոսել Արամ Սարգսյանի մասին, ում պահվածքն ու քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումներ պատճառով վստահ ենք, որ սպարապետն այնքան է շուռումուռ եկել գերեզմանում, որ արդեն անհարմար ենք համարում մեկ անգամ էլ խոսել եղբոր մասին:
Արձանագրենք միայն, որ Նիկոլ Փաշինյանի հույսը արյան վաճառականներն են: Ուշագրավ է, որ այս մարդը դասեր չի քաղում անգամ իր սխալներից: Երկուսուկես տարի շարունակ սահմանադրական դատարանի նկատմամբ անմարդկային ճնշումներից հետո մենք տեսանք, որ Բարձր դատարանը մնաց իր բարձունքում եւ ի վերջո հաղթեց արդարությունը:
Հիմա Փաշինյանը ընտրություններից առաջ փորձում է ամբողջությամբ իր ձեռքը վերցնել դատարաները, նախընտրական թատրոններ բեմադրել, մի քանիսին կալանավորել, մյուսներին ունեզրկել, որպեսզի հնարավոր լինի պողոսների միջոցով վերարտադրել իշխանությունը Իսկ ընդդիմություն կոչվող իմպոտենտների զանգվածը թող շարունակի իր սահմանադրական ճանապարհը եւ այդ ճանապարհով Փաշինյանի դեմ պայքարը:

Անի Սահակյան

դիտվել է 3210 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am