ԵՄ-ն միասնական բանակ չի ստեղծի
«ԵՄ-ն միասնական բանակ չի ստեղծի, սակայն միության երկրները պետք է ավելի լավ համակարգեն իրենց ռազմական և քաղաքական կառույցները: Եվրոպական բանակ չի լինի: Կմնան եվրոպական պետությունների զինված ուժերը: Ազգային խորհրդարանները կորոշեն` ինչ գործողությունների կմասնակցեն իրենց զինծառայողները: Մենք չենք մրցում ՆԱՏՕ-ի հետ»,- ТАСС-ի փոխանցմամբ ասել է Գերմանիայի ՊՆ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
