Արցախը հանձնել են, ԱԺ-ում անբարո շոու են կազմակերպում. Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին ու իշխանությանը (video)
Երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Փորձեց ստերով, մանիպուլյացիաներով քողարկել բոլոր հարցերը, որոնք քարոզարշավի ժամանակ տալու էին իրեն: Իրեն թվաց՝ կանխեց այդ հարցերը: Բայց երեկվա հայտարարություններով իրեն դրեց հերթական փակուղու մեջ», - նշեց պատգամավորը:
