Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկը առանձնատուն ստացավ

Սիրիահայ բժիշկ Հայկ Խաչոն, ով փրկվել է իսլամական պետություն խմբավորման (ISIS) հալածանքից և վերաբնակվել Արցախում մի քանի տարի առաջ, այսօր իր նոր առանձնատան բնակարանամուտը նշեց Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Առանձնատունը կառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից` Քաշաթաղում վերաբնակվել ցանկացող սիրիահայերին աջակցելուն ուղղված ծրագրի շրջանակներում: Բնակարանամուտի միջոցառմանը մասնակցել են Թուֆենկյան հիմնադրամի խորհրդի անդամ և զարգացման տնօրեն Անդրանիկ Գասպարյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի օգնականը, «Հայրենասեր» կազմակերպության նախագահը, ինչպես նաև Իշխանաձորի գյուղապետը և տեղի լրատվամիջոցների և համայնքի ներկայացուցիչները: Հայկ Խաչոն իր ընտանիքի` երեք դստրերի հետ Արցախ է տեղափոխվել 2015թ.` Սիրիական պատերազմի ընթացքում: Սիրիայում իսլամական պետություն խմբավորումը (ISIS) բռնել էր բժշկին և ստիպել հրաժարվել քրիստոնեությունից: Ազատ արձակվելուց հետո Հայկ Խաչոն որոշել է ապաստան գտնել Արցախում և ընտանիքի հետ նոր կյանք սկսել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: «Երբ առաջին անգամ ոտք դրեցի Իշխանաձորում, անմիջապես զգացի ինչպես տանը: Մարդիկ շատ ջերմ էին և ինձ ընդունեցին բաց սրտով: Ես և երեք դստրերս՝ բոլորը դեռահաս, այստեղ շատ ապահով ենք զգում: Շնորհակալ եմ այս տան համար՝ այն իսկապես մեզ նոր կյանք է պարգևում», ասաց Հայկը: Բժիշկ Խաչոյի առանձնատան կառուցումը սկսվել է 2016թ. սեպտեբերին և ավարտվել 2017թ. հունիսին: Ամայի ավերակներից վերանորոգված կացարանի փոխակերպված այս առանձնատունը այժմ լիովին պատրաստ է Հայկ Խաչոյի և նրա երեք դստրերի համար արժանապատիվ կացարան ապահովել: «Մենք ուրախ ենք, որ նա նոր տուն է գտել իր նախնիների հայրենիքում: Հայկը երկու անգամ բռնվել է իսլամական պետություն խմբավորման կողմից և երկու անգամ նրան սպառնացել են սպանել: Նրան հաջողվել է կենդանի մնալ և երկու անգամ փախչել մահից: Մեր պատիվը և պարտականությունն է աջակցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գալ և ապրել այս ազատագրված հայկական տարածքներում», ասաց Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը: Հիմնադրամի խորհրդի անդամ և զարգացման տնօրեն Անդրանիկ Գասպարյանը իր խոսքում նշեց Իշխանաձորի կարևորությունը որպես հարավային Քաշաթաղի շրջանում ռազմավարական նշանակություն ունեցող տարածք: «Իշխանաձորը անցակետ է, և մեր պարտականությունն է ապահովել, որ այն զարգանա և համապատասխանաբար բնակեցված լինի: Հայկ Խաչոն իր ներդրումը կունենա այս շրջանի զարգացման գործում: Գյուղը բաց է արել իր դռները Լիբանանից, Սիրիայից, Հայաստանից և այլ երկրներից եկող հայերի համար: Մենք ուրախությամբ կարող ենք ասել, որ սա Հայաստանն է, բոլոր հայերի հայրենիքը», նշեց Գասպարյանը:  

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am