Հրաձգություն Աֆղանստանի մզկիթում. կան զոհեր
PressTV-ն հաղորդում է, որ առնվազն երեք մարդ է սպանվել Աֆղանստանի արեւելյան Պակիտա նահանգում մզկիթում հրաձգության հետեւանքով։ Անհայտ զինված անձինք կրակ են բացել երեկոյան աղոթքի ժամանակ։ 9 մարդ վիրավորվել է։ Միջադեպի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։
