«Իսկանդերով» հարված՝ Պուտինին. Ամերիկյան հրահանգ Ալիևին

Մտատանջանքների մեջ գտնվող Ալիևը, որը վերջին օրերին սկսել է դժգոհել արևմտյան երկրներից՝ զարմանալի վարքագիծ է սկսել դրսևորել:

Նախ` օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե արտասահմանյան որոշ մայրաքաղաքներում իրեն տապալելու ծրագիր է մշակվել: «Իմ դեմ հեղաշրջման փորձեր են եղել: 2003 թվականին «Ժողովրդական ճակատ-Մուսավաթ » խմբակցությունը (ընդդիմադիր), «Ազադլըգ» հրապարակում («Ազատություն»), ցանկանում էր ռազմական հեղաշրջում կազմակերպել, բայց դա չիրականացավ, և ժողովուրդը չաջակցեց դրան:

2005 թ.-ին նրանք ցանկանում էին «նարնջագույն հեղափոխություն» կազմակերպել Ադրբեջանում: Նրանք արդեն ունեին նարնջագույն թևկապներ: Բերել էին նարնջագույն վրաններ: Ո՞րն էր նպատակը: Նպատակը դավաճաններին իշխանության բերելն էր, Ղարաբաղը հանձնել հայերին և գլխավորել Ադրբեջանը»,- ասել է Ալիևը երկուշաբթի օրը Բաքվում ռազմական ավարի պարկի բացման ժամանակ, որտեղ ցուցադրվում էր Ղարաբաղում սրման ընթացքում հայկական կողմից խլված զինամթերքը:

Նրա խոսքով ՝ «որոշ արտասահմանյան մայրաքաղաքներում որոշվել էր տապալել Իլհամ Ալիևին»: «Այն ժամանակ «նարնջագույն հեղափոխության» մոդա կար:

Հեղափոխություններ տեղի էին ունենում այստեղ և այնտեղ: Այժմ բոլորը կարող են տեսնել, թե ինչ է տեղի ունեցել այս հեղափոխությունների հետ: Երկրները գտնվում են անմխիթար վիճակում, չեն կարողանում դուրս գալ ճգնաժամից, ճգնաժամը տևում է 15-17 տարի: Այս երկրները դժվար թե դուրս գան ճգնաժամից»,-ասել է Ալիևը:

Այնուհետև, Ալիևը այնպիսի թեմա է բացել, որը փաստում է, որ նա նեղացել է ԱՄՆ նոր վարչակազմից: Ադրբեջանը դեռ որևէ մեսիջ չի ստացել ԱՄՆ նոր վարչակազմից: Այս մասին ADA համալսարանում կոնֆերանսի ժամանակ պատասխանելով հետկոնֆլիկտային շրջանում ԱՄՆ դերի մասին հարցին՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ հունվարից ոչ մի մեսիջ չի ստացել: Ալիևը նշել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ զանգել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ես չգիտեմ՝ ինչի մասին են նրանք խոսել, սակայն հավասարակշռությունը խախտվել է: Ես չեմ ասում, որ նրանցից զանգ եմ սպասում, սակայն նրանք ներկայացնում են Մինսկի խումբը: ԱՄՆ-ն պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի»,-ասել է նա: Նրա խոսքով՝ մինչ օր ԱՄՆ վարչակազմից ստացված միակ հաղորդագրությունը եղել է Նովրուզի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորանքը:

Արդեն շուրջ 5 ամիս ԵԱՀԿ Մինսկի խմբից բողոքող Ալիևը, երեկ, անսպասելիորեն բարյացակամ գնահատականներ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Նա ասել է, թե Բաքուն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկներ կներկայացնի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. «Ես հուսով եմ` նրանք շուտով կայցելեն մեզ որոշ առաջարկներով, և մենք ուշադիր կուսումնասիրենք այդ առաջարկները»: Նա պարզաբանել է, թե չի պնդում, որ Մինսկի խումբն այլևս անհրաժեշտ չէ՝ նոր պայմաններում նրանք կարող են աջակցել տարածաշրջանում խաղաղության հետագա հաստատմանը։ Նրա խոսքերով` Մինսկի խումբը կարող է հետկոնֆլիկտային իրավիճակում դերակատարություն ունենալ, բայց «ոչ թե որպես հակամարտությունը կարգավորող խումբ, այն արդեն կարգավորված է», այլ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու առումով։ Ալիևն ասել է, թե միջազգային խաղացողները կարող են աջակցել սահմանների դեմարկացիային, ապառազմականացմանը, փոխգործակցության հաստատմանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մի քանի օր է, ինչ Ալիևը նաև քննադատական շեշտադրումներով հայտարարություններ արեց՝ «Իսկանդեր Մ-ի» հրթիռների առիթով, որոնք ըստ Ադրբեջանի՝ գտնվել են Շուշիում: Հիմա Բաքուն Մոսկվայից պարզաբանում է ակնկալում, թե ինչպես են ռուսական հրթիռները հայտնվել հայկական կողմի մոտ, կամ ինչպես են կիրառվել... Ըստ էության, սա հակառուսական ամենացայտուն մի գործընթաց է, որը նախաձեռնեց Ալիևը, վստահաբար՝ Թուրքիայի ու արևմուտքի պատվերով:

Wargonzo տելեգրամյան ալիքում արդեն իսկ հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Ալիևը «հարձակվել» է Ռուսաստանի ուղղությամբ՝ ԱՄՆ դեսպանատան պատվերով: Տելեգրամյան նշյալ ալիքի տեղեկություններով ԱՊՀ բոլոր երկրների ամերիկյան դիվանագիտական կորպուսներին հրահանգված է ողջ ուժով գործել ընդդեմ Ռուսաստանի, և Ալիևը բացառություն չի:

Wargonzo-ի տեղեկություններով՝ սկզբից Ադրբեջանի նախագահը մերժել, բայց այն բանից հետո, երբ արևմտյան ԶԼՄ-ները սկսել են ընդդեմ Ալիևի հոդվածներ հրապարակել, նրան համեմատելով Սադամ Հուսեինի հետ, Ալիևը ամերիկացիների ցանկությունը իրականացրել է ու թեժացրել, փաստորեն «Իսկանդերի» թեման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2605 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am