Նիգերը հետ է կանչել Կատարում իր դեսպանին
Reuters-ը հայտնում է,որ Նիգերի իշխանությունները հայտարարել են Կատարում դեսպանին հետ կանչելու մասին՝ Դոհայի հետ հարաբերությունները խզած արաբական երկրներին համերաշխության համար: Հիշեցնենք,որ ավելի վաղ Սենեգալը ևս հայտարարել է Կատարում դեսպանի հետկանչման մասին: Մավրիտանիան հայտարարել է Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին: Գաբոնը դատապարտել է երկրի քաղաքականությունը:
