Դրական քայլ էր, սակայն բավարար չէ. Դավութօղլուն՝ Ռուսաստանին
Անկարայում զինվորականներին տեղափոխող ավտոբուսների դեմ հարձակման հետ կապված Ռուսաստանի արձագանքը դրական էր, սակայն այն բավարար չէ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու։ Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ ըստ նրա՝ Ռուսաստանն օդից աջակցում է Սիրիայի քրդական YPG-ին, որն առաջանում է դեպի Ազեզ բնակավայր։ «Ռուսաստանի նորից եմ զգուշացնում, որ այդ «ահաբեկչական» կառույցին չաջակցել։ Երեկ Ռուսաստանը դատապարտեց Անկարայի հարձակումը։ Դա դեպի դրականն ուղղված քայլ էր, սակայն բավարար չէ»,-ասել է Դավութօղլուն։
