Ապրիլյան պատերազմից հաշված օրեր հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնից թերացման պատճառով հեռացված Արշակ Կարապետյանը կրկին վերադառնում է Գլխավոր շտաբ: Նիկոլ Փաշինյանն Արշակ Կարապետյանին նշանակել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում՝ Տիրան Խաչատրյանի փոխարեն: Հիշեցնենք, որ Կարապետյանի գլխավորած հետախուզական վարչությունը թերացել էր իր պարտականություններում, և հայկական կողմը բավարար տեղեկություններ չէր ստացել 2016-ին առ այն, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն լայնամասշտաբ գործողությունների է նախապատրաստվում:
2018 թվականի դեկտեմբերից արդեն Արշակ Կարապետյանը միացավ հեղափոխական թիմին և նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Կկարապետյանը միակ մարդն է, որը Մարտի 1-ի գործով ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի հույժ գաղտնի 0038 հրամանով ստեղծված կայազորում Արշակ Կարապետյանը նշանակվել էր ՀՀ կայազորի պետի տեղակալ՝ հատուկ հանձնարարությունների գծով : Երկրորդ նախագահի դեմ իր ցուցմունքի համար Փաշինյանը նրան նշանակեց իր խորհրդականի պաշտոնում: Թե արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ինչ խորհուրդներ է տվել և որ արժանիքի համար է այժմ պաշտոնեական առաջխաղացման արժանանում, հայտնի չէ: Նիկոլ Փաշինյանը ըստ էության վերջնականապես բանակը տանում է կազմաքանդման եւ այստեղ վերջին ժամանակների նշանակումները կայացվում են ոչ թե րոֆեսիոնալիզմի սկզբունքից, այլ քաղաքական նպատակահարմարության: Արշակ Կարապետյանի նշանակմամբ Նիկոլ Փաշինյանը թերեւս մեսիջ է հղում բոլորին առ այն, որ իր գլխի վրա, ամենաբարձր պաշտոնում կտեղավորի բոլոր նրանց, ովքեր պատրաստ են իր գլխավոր ախոյան, մրցակից Ռոբերտ Քոչարյանին դեմ դուրս գալ: Սա քայլ է ընդդեմ Քոչարյանի, հանուն Թուրքիայի, որը երազում է հայոց բանակը հիմնահատակ կազմաքանդված տեսնել: Նշենք, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը մարտին ստորագրել էր գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի արձակուրդի հրամանը, և երբ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքից ազատել է Խաչատրյանին, վերջինս արձակուրդում էր։ Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատ արձակելու որոշումը նախագահը կայացրել է փետրվարի 24-ին ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Աշխատանքից ազատվելու պատճառը գեներալ-լեյտենանտի արձագանքն էր Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Իսկանդերի» հրթիռը մարտական գործողությունների ժամանակ պայթել է 10 տոկոսով: ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը