Ալեքսանդր Լապշինի գործը մոտ ապագայում դատարան կփոխանցվի
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը մոտ ապագայում դատարան կփոխանցվի։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Լապշինի կինը։ «Եթե անցյալ շաբաթ Սաշայի գործով կատարյալ լռություն էր տիրում, ապա առաջիկայում մեզ կրկին իրադարձություններ են սպասվում։ Գործի հետ ծանոթությունն ավարտված է, մի քանի օր անց այն դատարան կփոխանցվի։ Հազիվ թե դատական գործընթացը փակ լինի՝ ինչպես Բելառուսի Հանրապետությունում։ Ես կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ հակառակն է՝ մամուլի նշանառության ներքո։ Մի խոսքով, հոդվածները նույնն են՝ 281.2 և 318.2, ոչ մի նոր բան չի եղել», – գրել է նա։ Լապշինի կինն ասել է, որ Սաշայի անունից շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր լավ գրքեր են խորհուրդ տվել, որոնք փոխանցել եմ նրան:
