Ինչ ողորմելի՜, որքա՜ն խղճուկ են նիկոլ փաշինի պաշտպանության նախարարության «դեմքերը»

Լրահոսը վանում է: Կայքերում լինի, թե սոցցանցերում:

Ավտոբուսի վարորդը ինչ-որ լրատվական ռադիոալիքի հաղորդում էր լսում, միացրեց բարձրախոսը: Լավ է, որ նախավերջին կանգառն էր: Հաղորդավարուհին գերիների մասին լուր էր կարդում: Շատ հանդարտ էր կարդում: Ձևակերպումները, նախադասությունները ռաֆինացված, հղկված, մեղմիկ: Զգացի, որ միայն ես եմ ակնհայտ վատ զգում այդ ամենից ու նաև այն բանից, թե մյուսները որքա՜ն իմիջիայլոց, անտարբեր ու անհաղորդ են, առհասարակ:

Մեկը կես ժամանոց հրավառություն է սարքում: Մյուսները հավկիթի հերթերում են հրմշտվում: Դա էլ իրենց բաժին «հրավառությունն» էր...

Իսկ կառավարության շենքի առաջ հավաքվել էին թրքահպատակ փաշինի կազմակերպած «տարօրինակ պատերազմում» անհայտ կորած, գերեվարված զինվորների ու կամավորականների ծնողները, հարազատները: Մի ծնողի ասածը տպավորվեց. «Մենք ամեն ինչի ընդունակ մարդ ենք, թող մեզ հունից չհանեն...»: Կառավարությանն էր դիմում: Թրքահպատակ նիկոլ փաշինի կառավարությանը: Դիմողը կարծում է, որ դա ի՛ր կառավարությունն է: Չէ՞ որ հանուն այդ նույն նիկոլ փաշինի ու հանուն այդ նույն կառավարության ապահով ու պարգևավճարված կյանքը վայելելու, եթե ոչ այդ մեր հայրենակիցը, ապա նրա նման՝ կորստի ու անորոշության չդադարող ողբերգության մեջ նետված հայրենակիցներ, ագրեսիվ վրա էին տալիս փաշինի հեռացումը պահանջողների վրա: Ավելին՝ իշխանական կամ նիկոլական կուրատորների ուղղորդումները լավ սերտած մեղադրում էին, թե այդ ընդդիմադիրներն են խանգարում, որ անհայտ կորածների որոնման աշխատանքներ իրականացվեն, որ գերիները վերադարձվեն...

Հա, ու անընդհատ շեշտում էին, թե մի՛ քաղաքականացրեք գերիների հարցը, մի՛ քաղաքականացրեք, մեզ քաղաքականությունը չի հետաքրքրում և կոնկրետ տվյալ իրավիճակում ու մեր միջավայրում՝ այլ նմանօրինակ անհեթեթություններ: Մեր այդ հայրենակիցներին որևէ բան ասելու ցանկություն էլ չկա: Մարդիկ դժբախտության մեջ են, ահավոր ողբերգություն են ապրում, միգուցե չեն էլ գիտակցում, որ իրենց օգտագործում ու շահագործում են նույն այդ նիկոլ փաշինն ու նրա գլխավորած իշխանությունը: Այսինքն, քիչ է, որ մարդկանց որդեկորույս են դարձրել, դեռ մի բան էլ նրանց ու իրենց վիշտը վերածել են իրենց քաղաքական կեղտոտ խաղերի մանրադրամի:

Այսօր կառավարության շենքի մոտ հավաքված մարդիկ ուզում էին հանդիպել նիկոլ փաշինին: Նրանք ի՞նչ պատասխան են ակնկալում անպատասխանատու, ստախոս ու խառնակիչ այդ էակից: Նրանք ի՞նչ էին ակնակալում, առհասարակ, երբ վստահում էին նման մեկին:

Ի դեպ, անհայտ կորածների, գերեվարվածների հարցը չքաղաքականացնելու վերաբերյալ: Անհնար է այդ խնդիրը ավելի քաղաքականացնել, քան այն պարունակում է իր բովանդակության մեջ: Դա տեղով հենց քաղաքականացված խնդիր է, ուղիղ այնքանով, որքանով պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնող թրքահպատակի քաղաքականության հետևանք է: Ուղիղ այնքանով, որ այդ հարցի վերաբերյալ պատասխան ստանալու համար կառավարության դուռն են եկել:

Կոնկրետ մեր դեպքում սա ավելին է, քան քաղաքականացված խնդիրը: Այդ խնդիրը դեռ կես տարի առաջ պետք է քրեականացված լիներ արդեն՝ պետական դավաճանության մեղադրանքով: Եվ վաղուց արդեն քննիչների ու մեղադրողների հարցերին պետք է պատասխանելիս լինեին այն անձինք, որոնց այսօր ուզում էին հարցեր տալ անհայտ կորածների, գերեվարվածների հարազատները:

Բայց... չէ՛: Ինչպե՞ս կարելի է պատասխանատվության կանչել Արցախը թշնամուն հանձնածին ու նրա մանկլավիկների խմբոնին: Ավելի նախընտրելի է անհեթեթ բաների մեջ մեղադրել նախկիններին, ընդդիմադիրներին, ում ասես, և... փայփայել նիկոլ փաշինին, որպեսզի նա իրենց քթից բռնած, ինչպես կամենա՝ ֆռռացնի, խաբի, ուղղորդի...

Ինչպես այս վերջին խայտառակության դեպքում էր: Նայում եմ, ու նիկոլ փաշինի մամուլի քարտուղարուհին համարյա ռադիոյի հաղորդավարուհու թեթևասահ ձայներանգով է ասում՝ մեկնաբանություն չունի, թե ինչու էին այդքան մարդու մոլորության մեջ գցել, այնպես է խոսում, որ ասես ոչի՜նչ չի պատահել: Կամ՝ ի՜նչ է եղել, որ... Նայում ես ու մտածում, լավ, ո՞նց գետինը չի պատռվում ու ...

Հա, ու մեկ էլ օդանավը դատարկ դիմավորած հարազատները գնում են ՊՆ շենքն են շրջապատում: Կարելի է կարծել, թե ՊՆ-ն էր հայտարարել, թե՝ գերիների խումբ է վերադառնում, այլ ոչ թե ասենք, նույն փաշինի մամուլի խոսնակուհին:

Մյուս կողմից, նայում ես, թե ինչ ողորմելի՜, որքա՜ն խղճուկ են նիկոլ փաշինի պաշտպանության նախարարության «դեմքերը», լինի Վաղարշակ Հարությունյանը, թե դեռ 2018-ին Նախիջևանի կողմից թշնամուն ահռելի զիջումներ արած Արտակ Դավթյանը: Հատուկ չեմ նշում՝ գեներալ, քանզի նրանից ի՞նչ գեներալ: Նրանք կոնկրետ հանձնարարական ունեն իրենց տեր թրքահպատակ փաշինից. վերջնականապես ոչնչացնել Հայոց բանակը, ավելի ճիշտ՝ բանակի մնացորդները, վերջնականապես վարկաբեկել այն միակ կառույցը, որը տասնամյակներ շարունակ, ահռելի զոհողությունների գնով ստեղծվել էր՝ որպես պետականության հիմնական պատվար:

Չնայած, խոպանչիների ու գռդոնչիների ինչի՞ն է պետք պետականությունը: Էլ չասած՝ խոպանչու և գռդոնչու հոգեկերտվածքով «գեներալների» կամ «նախարարների» մասին:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 937 անգամ
Լրահոս
Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի ծրագրերից «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր միկրոավտոբուսին․ կան վիրավորներ Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը #ՀԻՄԱ․ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սկսվում․․․ Հայաստանին սպասվող վտանգները» (video) Եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս Ես Պուտինին չեմ զանգի․ Մադյար Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․կա 5 վիրավոր Առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video) Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am