Մի նավում ենք, եթե այն խորտակվի, կխորտակվենք բոլորս. Իմքայլական պատգամավոր (video)
«Պետք է խոստովանեմ, որ Ալիևը շատ լավ օգտագործում է մեր ներքաղաքական իրավիճակը՝ իր տարբեր ելույթներում տարբեր շեշտադրումներով ինչ-որ շահարկումների առիթ տալով: Բազմիցս նշել եմ, որ մենք չպետք է տրվենք այդ պրովոկացիաներին, մեր բոլոր անհամաձայնություններին, տարակարծություններին, փոխադարձ մեղադրանքներին: Հարցեր կան, որոնց շուրջ մեր դիրքորոշումը պետք է անսասան լինի, դրանում է մեր ուժը»: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը
Մանրամասները՝ տեսանյութում.
