«Իսկանդերի» 2 բեկոր՝ Պուտին-Ալիև հարաբերություններում. Մթնոլորտը սրվում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, ինչպես ասում են, չդիմացավ: Արդեն պաշտոնապես Բաքուն Մոսկվայից Շուշիում հայտնվեց «Իսկանդերի» հրթիռի առիթով պարզաբանում է սպասում: Նա ասել է, որ ցանկանում է պարզել, թե որտեղից է Հայաստանը ստացել «Իսկանդեր Մ» տեսակի հրթիռներ:

Ալիևի պնդմամբ, այդ հրթիռներից մեկը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում արձակվել է Շուշիի ուղղությամբ: «Որտեղի՞ց այդ հրթիռները, դրանք հայերի մոտ չպետք է լինեին, դա արդեն ինքնին հստակ ապացույց է, Հայաստանի ռազմական հանցագործության ապացույց, և մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես է այդ մահաբեր զենքը Հայաստանի ձեռքում հայտնվել: Մենք դեռևս չենք ստացել այդ հարցի պատասխանը, սակայն կստանանք»,- հայտարարել է Ալիևը` ելույթ ունենալով Բաքվում «Ռազմական ավարի ցուցահանդեսի» բացմանը:

Նա պնդել է նաև, թե «Իսկանդեր» տեսակի հրթիռը կիրառվել է «Շուշիի ազատագրումից հետո»: «Մենք ունենք անհրաժեշտ չափով տեղեկատվություն, մենք պաշտոնական բացատրություն ենք սպասում»,- ասել է Ալիևը:

Ինչպես հայտնի է, ըստ ռուսական կողմի տրամադրության տակ եղած տեղեկատվության, «Իսկանդեր» տեսակի հրթիռներ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում չեն կիրառվել: «Կրեմլը չունի տեղեկություններ առ այն, թե որտեղից են գտնվել այդ հրթիռի բեկորները, որոնք, իբրև թե, ադրբեջանական կողմն է հայտնաբերել»,- ապրիլի 2-ին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Միևնույն ժամանակ, Ալիևը «տարօրինակ» է որակել այդ հրթիռների օգտագործման մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները: «Նրանք կամ խոսում են չպայթած հրթիռների մասին, կամ ասում են, որ դա գաղտնիք է: Նշանակում է, որ դրանք, ի վերջո, օգտագործվել են: Մենք պաշտոնական արձագանքի ենք սպասում Երևանից: Ես ձեզ ավելին կպատմեմ, մենք ունենք բավարար տեղեկատվություն, բայց սպասում ենք պաշտոնական պարզաբանումների», - հավելել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը, որը փետրվարի վերջին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարում էր, թե չեն ֆիքսել «Իսկանդերի» հարված, փաստորեն, կարծիքը ոչ միայն փոխել է, այլև նույնիսկ Մոսկվայից է բացատրություն պահանջում:

Հայաստանից, նախկին զինվորականների մակարդակով հայտարարվել է, որ կիրառվել են Իսկանդեր, բայց ամբողջ հարցն այն է, որ Բաքվի «գտած» բեկորները «Մ» տեսակի են, որոնք միայն ունի Ռուսաստանը:

Հետևաբար, Բաքուն իր պահվածքով ռուսական կողմից ցանկանում է ստանալ պատասխան՝ ինչպե՞ս է ռուսական կողմը կիրառել Ադրբեջանի նկատմամբ այդ հրթիռները՝ Հայաստանի՞ց, թե՞ Ռուսաստանի տարածքից: Նկատենք, որ ռուսական փորձագիտական հանրությունն էլ համարում է, որ այդ հրթիռների բեկորները հայտնվել են Շուշիում Սիրիայից՝ Թուրքիայի միջոցով:

Ալիևի պահվածքն այս առումով կարելի է բավական սանձարձակ որակել: Ըստ ամենայնի ռուս-ադրբեջանական նոր լարման պատվիրատուն էլ Էրդողանն է: Ի դեպ պատահական չէր, որ հենց երեկ Լավրովը Թուրքիային՝ այլ թեմայով բավական թափանցիկ ակնարկ արեց:

Թուրքիան և այլ երկրներ չպետք է սնեն Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները. հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Անկարայի կողմից Կիևին Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի վաճառքը, գրում է «Կոմերսանտը»: «Ես անմիջապես կասեմ, որ մենք բոլոր պատասխանատու երկրներին, որոնց հետ շփվում ենք, Թուրքիան դրանցից մեկն է, խստորեն խորհուրդ ենք տալիս վերլուծել իրավիճակը, Կիևի ռեժիմի մշտական ռազմատենչ հայտարարությունները և զգուշացնում ենք նրանց՝ չսնուցել այդ ռազմատենչ տրամադրությունները»,- ասել է ռուս նախարարը Կահիրեում Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3101 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am