Գիշերն՝ ագրեսիվ, առավոտյան խաղաղասեր մի «հրեշտակ». հարձակման նոր «պրոյեկտ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հնարավոր է հաշտության պայմանագիր կնքվի Հայաստանի հետ: «Մենք կարծում ենք, որ հակամարտության էջը փակված է: Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի հետ հաշտության պայմանագրի հնարավորության մասին»,- ասել է նա: Նա, սակայն կարծում է, որ իրավիճակը տարածաշրջանում նախկինի պես շարունակում է մնալ փխրուն:

«Իրավիճակը պատերազմից հետի նախկինի պես մնում է փխրուն: Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է, բայց չնայած դրան, մեր առջև ծառացած են հետպատերազմական զարգացումների բազմաթիվ հարցեր»,- ասել է նա:

Հայաստանի հետ հաշտության պայմանագիր ստորագրող Ալիևը, հետաքրքրականն այն է, որ ընդամենը մեկ օր առաջ Բաքվում հայկական ռազմավարի պուրակի բացման ֆոնին լուսանկարվում էր: Նա ներկա էր գտնվել պուրակի հանդիսավոր բացման արարողությանը, որի ժամանակ անդրադարձել էր պատերազմի մի շարք դրվագների: Մասնավորապես, Ալիևը հայտարարել էր, որ դեռ պատասխանի է սպասում, թե որտեղից էին Հայաստանի մոտ հայտնվել «Իսկանդեր-Մ» հրթիռներ, որոնք հայտնաբերվել են Շուշի քաղաքում: «Որտեղից հայերին այդ հրթիռները: Այդ հրթիռները չպետք է լինեին,- ասել էր նա:- Առայժմ մենք չենք կարողացել պատասխան ստանալ, բայց կստանանք»:

Այսօր արդեն Ալիևն ասում է, թե ղարաբաղյան պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է, բայց չնայած նրան, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է:

Ալիևին, ինչպես երևում է, միջազգային հանրությունը ճնշումներ են գործադրում: Նա նաև հայտարարել է, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ: «Մենք կհիշենք մեր պատմությունը, բայց մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք որևէ երկրի, այդ թվում Հայաստանի նկատմամբ»,-հավելել է Ալիևը:

Իսկ որ միջազգային հանրությունից նրա նկատմամբ ճնշումներ են բանեցնել, նա ոչ ուղղակիորեն փաստորեն խոստովանել է այլ կոնտեքստում: «Իմ դեմ հեղաշրջման փորձեր են եղել: 2003 թվականին «Ժողովրդական ճակատ-Մուսավաթ » խմբակցությունը (ընդդիմադիր), «Ազադլըգ» հրապարակում («Ազատություն»), ցանկանում էր ռազմական հեղաշրջում կազմակերպել, բայց դա չիրականացավ, և ժողովուրդը չաջակցեց դրան:
2005թ.-ին նրանք ցանկանում էին «նարնջագույն հեղափոխություն» կազմակերպել Ադրբեջանում: Նրանք արդեն ունեին նարնջագույն թևկապներ: Բերել էին նարնջագույն վրաններ: Ո՞րն էր նպատակը: Նպատակը դավաճաններին իշխանության բերելն էր, Ղարաբաղը հանձնել հայերին և գլխավորել Ադրբեջանը»,- ասել է Ալիևը Բաքվում ռազմական ավարի պարկի բացման ժամանակ, որտեղ ցուցադրվում էր Ղարաբաղում պատերազմի ընթացքում հայկական կողմից խլված զինամթերքը:

Նրա խոսքով ՝ «որոշ արտասահմանյան մայրաքաղաքներում որոշվել էր տապալել Իլհամ Ալիևին»: «Այն ժամանակ «նարնջագույն հեղափոխության» մոդա կար:

Հեղափոխություններ տեղի էին ունենում այստեղ և այնտեղ: Այժմ բոլորը կարող են տեսնել, թե ինչ է տեղի ունեցել այս հեղափոխությունների հետ: Երկրները գտնվում են անմխիթար վիճակում, չեն կարողանում դուրս գալ ճգնաժամից, ճգնաժամը տևում է 15-17 տարի: Այս երկրները դժվար թե դուրս գան ճգնաժամից»,-ասել է Ալիևը:
Ալիևն, այսպիսով, ակնարկում է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ղարաբաղի հարցով, բայց Երևանից որևէ պատասխան քայլ չի տեսնում: Այսինքն՝ մի կողմից նա խաղաղության գնալու պատրաստակամություն է հայտնում, մյուս կողմից՝ խաղաղության չհասնելու մեղքը բարդում է Հայաստանի վրա. «Բայց մենք Երևանից ոչ մի փոխադարձ քայլ չենք տեսնում: Ընդհակառակը, Հայաստանի վարչապետից լսվում են ագրեսիվ հայտարարություններ, արտգործնախարարի հայտարարությունները խոսում են ադրբեջանաֆոբիայի, թուրքաֆոբիայի մասին», - ասել է նա:

Այսինքն, կրկին՝ նույն «տաշտակը», հայերն են մեղավոր, ինչն էլ ավարտվում է Ադրբեջանի կողմից ավելի ագրեսիվ քաղաքականության «հիմնավորմամբ» ու կոնկրետ գործողություններով:

Նկատի ունենալով Ալիևի հայտարարությունների ենթատեքստը, կարող ենք միանշանակ արձանագրել, որ ընդդեմ Հայաստանի Ադրբեջանն ու Թուրքիան նոր «պլան» են մշակում՝ ինչպես բոլոր խնդիրները բարդել Հայաստանի վրա:

Ինչո՞ւ... Պատասխանը մեկն է՝ ուրեմն, ունեն հարձակման նոր «պրոյեկտ»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2445 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am