Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. երիտասարդների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հունիսի 8-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։40-ի սահմաններում Մեղրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մեղրիի բաժին հայտնել են, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, ձախ նախաբազկի, ձախ դաստակի, աջ գոտկային շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ այլ քաղաքացի էլ՝ «ձախ սրունքի միջին երրորդականի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Աբգարյանը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները հրաժարվում են կատարվածի մասին հաղորդում տալուց, սակայն ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ վիրավորներն են Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Գոռ Մաթևոսյանը և նույն քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Գրիգոր Գրիգորյանը։ Իրավապահները նաև օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Չարենցի և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում ինչ-որ հարցի շուրջ ծագած ծեծկռտուքի ժամանակ նշված անձանց իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի բնակիչ՝ 29-ամյա Օմար Մկրտչյանը՝ իր Opel Astra G մակնիշի 34 ZD 499 համարանիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքից Ագարակ ժամանած, դեռևս ինքնությունը չպարզված 2 անձանց հետ միասին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am