Թեհրանը հայտարարել է Իրաքի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին
Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ ընդունում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, իսկ Իրաքյան Քուրդիստանը համարում է այդ երկրի անբաժան մասը: Այս մասին խոսել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: «Միասնական Իրաքը, որն ունի կայունություն ու ժողովրդավարություն, համարվում է բոլոր իրաքցիների իրավունքների երաշխավորը: Քուրդիստանը իրաքյան տարածքի անբաժան մասն է, և Իրանն աջակցում է Իրաքի միասնականությանը»,- հայտարարել է նա:
