Վարակվեցին և՛ բժիշկները, և՛ բուժքույրերը, բայց ստիպված էին աշխատել, որովհետև փոխարինող անձնակազմ չկար. Ռուզաննա Հակոբյան

 «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօերն Ռուզաննա Հակոբյանի գնահատմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում թոքաբորբի կասկածներով կորոնավիրուսային հիվանդության հետազոտությունները տատանումներ են ունեցել։

Մասնագետի խոսքով՝ մոտ մեկ տարի առաջ, երբ առաջին անգամ համավարակով պայմանավորված կարանտին հայտարարվեց, թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի՝ կատե հետազոտության քչերն էին դիմում։ Հետագայում՝ վարակի աճին զուգընթաց, ավելացավ նաև թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի, ինչպես նաև ռենտգեն հետազոտությունների ծավալը։ Փոխարենն այդ ընթացքում կտրուկ նվազել էր այլ հիվանդություններով հետազոտությունների /աղեստամոքսային տրակտ, լյարդ-լեղապարկ և այլն/ թիվը, քանի որ մարդիկ վախենում էին համավարակից և իրենց խրոնիկ խնդիրների բուժումը փորձում էին հնարավորինս հետաձգել։ «Նման դեպքերում ցանկալի չէ այցելել մի վայր, որտեղ հիվանդ-վարակակիրների հետ հանդիպումն անխուսափելի է, իսկ հիվանդանոցները հենց այդպիսի վայրեր են։ Հետևաբար մարդիկ փորձում էին նախապես պլանավորած բազմաթիվ հետազոտություններ հետաձգել։ Ամռանը, երբ մի պահ վարակը նահանջեց, այլ հետազոտությունների թիվը կրկնակի աճեց, հիմա նորից նվազել է, քանի որ կորոնավիրուսային հիվանդության վարակի տարածումը կրկին աճել է»,- նշում է Ռուզաննա Հակոբյանը։

Բժշկական կենտրոնի տնօրենը հատկանշական է համարում, որ համավարակի ակտիվացման ընթացքում, թոքերի տոմոգրաֆիկ հետազոտությանը զուգահեռ, աճել է նաև սիրտ-անոթային հետազոտությունների թիվը, որը, նրա կարծիքով պայմանավորված է համավարակի թողած երկրորդային հետևանքներով։ «Բազմաթիվ մարդիկ, որոնք մինչ այդ չէին էլ իմացել, որ իրենք սիրտ-անոթային խնդիրներ ունեն, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց հետո, ըստ կլինիկայի, ունենում են բարդություններ և իմանում, որ իրենք նման խնդիր ունեն»,- նշում է Ռ. Հակոբյանը՝ ավելացնելով, որ համավարակն այս իմաստով օրգանիզմի խնդիրների բացահայտման յուրօրինակ կատալիզատորի դեր է կատարում․ հնարավոր բոլոր թույլ օղակները գլուխ են բարձրացնում։

 Անցյալ տարվա գարնանը թոքերի տոմոգրաֆիկ հետազոտությունների մեծ մասը բարդ և խորացված դեպքերն էին․ մարդիկ դիմում էին միայն այն ժամանակ, երբ վիրուսային հիվանդությունը ծանր ընթացք էր ստանում, ախտորոշվում էր հիմնականում երկկողմանի թոքաբորբ։ Սակայն հետագայում դիմողները շատացան մարդկանց մոտ որոշակի խուճապային տրամադրություն էր տարածվել, նրանք դիմում էին անգամ շատ թեթև կասկածի դեպքում՝ ուղղակի ապահով լինելու և համոզվելու համար, որ թոքերը մաքուր են, և իրենք հավելյալ բարդությունների առաջ չեն կանգնի։ «Եղել են դեպքեր, երբ մեր մասնագետները արտաքին զննմամբ հասկացել են, որ տվյալ հաճախորդը թոքերի տոմոգրաֆիայի կարիք չունի՝ չի ջերմում, շնչառությունը նորմալ է, որևէ այլ ախտանիշ չկա։ Բայց միևնույնն է՝ մարդը պնդում է, որ իրեն անպայման հետազոտենք, որովհետև ինքն անհանգիստ է։ Ավելին, նա նաև պնդում էր, որ իրենից բացի՝ նաև իր ընտանիքի անդամներին հետազոտենք։ Սա արդեն խուճապի հետևանք էր»։

Ինչո՞վ է տարբերվում սովորական թոքաբորբը վիրուսային կամ կորոնավիրուսային թոքաբորբից։ Ըստ Ռուզաննա Հակոբյանի՝ վիրուսային կամ կորոնավիրուսային թոքաբորբը բարդացման փուլում կարող է վերածվել բակտերիալ թոքաբորբի, որը վտանգավոր է։ Համավարակի տարածման ակտիվ շրջանում թոքերի տոմոգրաֆիկ հետազոտությունների մոտ 80 տոկոսի դեպքում հաստատվել է վիրուսային թոքաբորբ, որի բուժումն այլ մոտեցում է ենթադրում. ի տարբերություն սովորական թոքաբորբի՝ հակաբիոտիկային բուժումն այստեղ միշտ չէ, որ արդարացված է, ավելի արդյունավետ է հորմոնալ դեղորայքի կիրառումը, իսկ երկարատև ընթացքի և բակտերիալ թոքաբորբի վերածվելու դեպքում լրացուցիչ ավելացնում է նաև հակաբիոտիկային բուժումը։ «Եթե չկա թոքաբորբ, սակայն վիրուսը հաստատված է և ընթանում է ջերմությամբ, պետք է բարձրացնել օրգանիզմի իմունիտետը և անընդհատ պահել հսկողության տակ»,- նշում է նա՝ ավելացնելով, որ մենք՝ հայերս, հակված ենք դեպի հակաբիոտիկային բուժումների։

«Հաստատված կոորոնավիրուսի և թոքաբորբի դեպքում, հատկապես երբ բարձր ջերմություն կա, կարելի է սպասել մեկ շաբաթ, որից հետո, եթե ջերմությունը չի իջնում,պետք է անցնել հակաբիոտիկների»։ Հիվանդության հաղթահարման արդյուավետության առումով շատ կարևոր է նաև հիվանդի խնամքը։ Հիվանդանացում միշտ չէ, որ հնարավոր է ցանկալի խնամք ապահովել։ Բացի այդ՝ սենյակում փակված մնալը, հատկապես երբ հիվանդը շնչահեղձության նոպաներ է ունենում, հավելյալ սթրես է առաջացնում։ Հատկանշական մի դիտարկում՝ առաջին փուլում շատ էր համուհոտի զգացումը կորցնելու դեպքերը, բայց հիմա՝ այս փուլում այդ գանգատը ավելի քիչ է ներկայացվում։

Վարակի տարածման ակտիվ շրջանում «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնը աշխատում էր երկարացված ռեժիմով՝ օրական կատարելով մինչև 60-80 թոքերի տոմոգրաֆիկ հետազոտություն։ Բուժանձնակազմն այդ փուլում աշխատել է գերծանրաբեռնված ու լարված, հաճախ առանց փոխարինողի՝ կատարելով իրավամբ հերոսական աշխատանք։ «Սովորաբար աշխատում ենք մինչև ժամը 16։00-ն, բայց այդ փուլում կար հավելյալ պահանջարկ, մարդիկ ունեին այդ հետազոտության կարիքը, դիմում էին, և մենք չաշխատել չէինք կարող։ Բուժանձնակազմը, իսկապես, անձնուրաց աշխատանք է կատարել։ Եղել են դեպքեր, երբ մեր բժիշկները, իրենք էլ լինելով վարակված, ջերմությամբ, ցավերի մեջ,կամ դեռ ամբողջությամբ չապաքինված, աշխատում էին։ Մենք անձնակազմում ծանր թոքաբորբի դեպքեր ունեցանք՝ վարակվեցին և՛ բժիշկները, և՛ բուժքույրերը, բայց շատերը, հիվանդությանը զուգահեռ, ստիպված աշխատում էին, որովհետև փոխարինող անձնակազմ չկար։ Հենց թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի բաժնի աշխատողների 90 տոկոսը վարակվեց։ Ամառվա շոգին, հատուկ հանդերձանքով, դիմակներով, երբ մարդիկ դեռ անառողջ են՝ աշխատում էին քրտինքի մեջ կորած։ Սա իսկապես տառապալից ու ծանր աշխատանք էր»,- պատմում է Ռուզաննա Հակոբյանը։

Նա նաև ցավով նշում է, որ կենտրոնի բուժանձնակազմի ներկայացուցիչներից նաև զոհ են ունեցել՝ բժիշկներից մեկը մահացել է կորոնավիրուսից։ Ըստ Ռ. Հակոբյանի՝ դժվար է հստակ ասել, թե մեկ անգամ վարակված անձը կրկնակի վարակվելուց որքանով է ապահովագրված։ «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում հետազոտվող հիվանդների մեջ կրկնակի վարակվածներ՝ մոտ 5-6 հոգի, եղել են։ Նրանց մեջ եղել են նաև մարդիկ, որոնք վարակված են եղել 4-8 ամիս առաջ։ Վիրուսը օրգանիզմում հակամարմիններ առաջացնում է, սակայն թե որքան է այն պահպանվում` անհատական է․ տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Կա կանխավարկած, թե վարակը որքան ավելի բարդացված ընթացք է ունեցել, այնքան ավելի շատ հակամարմիններ են առաջանում։
Պատվաստումներ համավարակի դեմ «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում դեռ չեն արվում, սակայն տնօրենը չի բացառում, որ մոտ ապագայում պոլիկլինիկական ծառայությունում կսկսեն նաև այդ գործընթացը։ Ռ. Հակոբյանը վստահ է, որ սկզբնական շրջանում շատերը կխուսափեն և չեն ցանկանա պատվաստվել։ Այս ընթացքում, սակայն, հասարակության վարքագծի որոշակի փոփոխություն իհարկե նկատվում է, օրինակ՝ դիմակ կրելու կարգապահությունը նկատելիորեն բարձրացել է։

Հավելենք, որ Ռուզաննա Հակոբյանը «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնը ղեկավարում է մոտ 9 տարի, մինչ այդ աշխատել է որպես բժիշկ-ռադիոլոգ նույն կենտրոնում։ Մասնագիտական աշխատանքի շուրջ 25 տարվա փորձը հուշում է. «Բժիշկը երբեք չի կարողանում անջատվել գործից։ Եթե բժիշկը բարդ դեպք ունի, նա չի կարող տանը հանգիստ քնել, քանի որ անընդհատ մտածում է հետևանքի մասին` բուժման մասին։ Անհնար է մտածել, որ աշխատանքդ ավարտվեց, և դու ազատ ես»: Նա համոզված շեշտում է, որ բժշկի մասնագիտությունը իր կյանքի մասնագիտությունն է՝ անկախ բարդություններից ու բարձր պատասխանատվությունից։ Ցանկալի արդյունքը համարում է ճիշտ ախտորոշումը, որը բուժման առաջին նախապայմանն է։
Բժշկուհի Ռուզաննա Հակոբյանի ապրիլի 7-ի գլխավոր մաղթանքը խաղաղությունն է՝ մնացյալը ածանցվում է դրանից։

 

Կարինե Մանուկյան

 

դիտվել է 1147 անգամ
Լրահոս
Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am