Սպիտակ տուն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ
Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ: Այս մասին ТАСС-ին հայտնել են Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդից:Մեկնաբանելով Bloomberg-ի կողմից տարածված տեղեկությունը՝ Սպիտակ տնից հայտնել են, որ այդ հաղորդագրությունը ճիշտ չէ: «Մեր նախագահի օրակարգը դեռևս մշակվում է»,- ասել է աղբյուրը: Bloomberg-ը հայտնել էր, թե Թրամփը մտադիր է հանդիպել Պուտինին Եվրոպա կատարելիք այցի շրջանակում:
