Լոնդոնի կամրջի ահաբեկիչները փորձել են հսկայական բեռնատար վարձակալել
Բրիտանական ոստիկանությունը հաղորդել է, որ Լոնդոնի կամրջին սպանդ կազմակերպած ահաբեկիչները փորձել են 7,5 տոննա կշռող բեռնատար վարձակալել։ Սակայն դա նրանց չի հաջողվել՝ վճարման համար անհրաժեշտ նախապայմանները չունենալու համար, ուստի նրանք ավելի փոքր բեռնատար են վարձակալել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Բնակարանի հետախուզության ընթացքում, որն ահաբեկիչները որպես թաքստոց են օգտագործել, ոստիկանները Ղուրան են հայտնաբերել։ Բացված է եղել գրքի՝ մարտիրոսություն քարոզող էջը։ Հայտնաբերվել են նաեւ այրվող հեղուկի տարրեր, պլաստիկե շշեր եւ կպչուն ժապավեն՝ մահապարտի կեղծ գոտիներ ստեղծելու համար, ինչպես նաեւ Ռեդուանի անձը հաստատող փաստաթուղթը։
