Թեհրանի ահաբեկչությունների գործով ութ մարդ է ձերբակալվել
Իրանի իրավապահ մարմինները Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են ութ մարդու: Այս մասին հայտնել է արդարադատության նախարարության ներկայացուցիչը: Իրանի ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ Իրանի քաղաքացիներն ակտիվորեն համագործակցում են իրավապահ մարմինների հետ ահաբեկիչների հայտնաբերման գործում: Հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 17, վիրավորվել՝ 43 մարդ:
