Կատարի էմիրը չեղարկել է այցը Թուրքիա
Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին չեղարկել է Թուրքիա այցը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Թամիմ բին Համադ ալ Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել էին Թուրքիայում հունիսի 10-ին հանդիպում անցկացնելու մասին։ Այցի չեղարկման պատճառը տարածաշրջանում վերջին իրադարձություններն են:
