Լոնդոնի ահաբեկչության գործով ևս մեկ մարդ է ձերբակալվել
Բրիտանիայի ոստիկանությունը հունիսի 3-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության գործով Լոնդոնի արևելքում ձերբակալել է ևս մեկ մարդու: Այս մասին հայտնում է TASS-ը: 28-ամյա տղամարդը գտնվում է իրավապահների հսկողության տակ: Հունիսի 3-ին երեք ահաբեկիչ Լոնդոնի կամրջի շրջանում ավտոմեքենայով քշել են հետիոտների վրա: Այնուհետև կանգ են առել, դուրս են եկել մեքենայից ու դանակներով հարձակվել անցորդների վրա: Կատարվածի հետևանքով մահացել էր 8 մարդ, իրավապահները չեզոքացրել էին հարձակվողներին:
