Բրիթնի Սփիրսը ռուս հաքերների զոհն է դարձել
Բրիթնի Սփիրսը ռուս հաքերների զո՞հն է դարձել։
Այս մասին գրում է Rolling Stone-ը՝ վկայակոչելով սլովակական ESET-ը։
Բրիթնի Սփիրսի Instagram-ն իրենց նպատակնեի համար գործածել են Turla կիբերխմբավորման հաքերները։ Հաքերներն ամերիկացի երգչուհու միկրոբլոգի միջոցով տարածել են վնասակար ծրագրային ապահովում։
Հաքերները, որոնք իրենց համար զոհ էին ընտրել Բրիթնի Սփիրսին, նրանից առաջ կոտրել էին նաեւ ամբողջ աշխարհում տարբեր դեսպանատների՝ այդ թվում ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան կայքերը։
