Դաղստանի ահաբեկչությունն իրականացրել է այլ մահապարտ
Գենետիկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Դաղստանի Դերբենտի շրջանի «Ջիմկենտսկի» ճանապարհապարեկային պահակակետում ահաբեկչությունը իրականացրել է 25-ամյա Մագոմեդալի Մուրլիևը, որի նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել, հայտնում է LifeNews-ը: Կենսանյութի անալիզը չի հաստատել իրավապահների նախնական վարկածն այն մասին, թե պայթյունն իրականացրել է 23-ամյա Ադմիր Թալիբովը: Համաձայն ԴՆԹ փորձաքննության՝ պայթյունի պահին «ՎԱԶ-2109» մեքենայում գտնվել է «Յուժնայա» խմբավորման անդամ Մագոմեդալի Մուրլիևը: Քննչական մարմինները հայտնում են, որ Մուրլիևը մասնակցել է մի քանի աղմկոտ հանցագործությունների: Ինչպես հայտնի է դարձել, տղայի ընտանիքը Դաղստանից տեղափոխվել է Մոսկվա, սակայն նա որոշել է վերադառնալ Դաղստան:
