Կենտրոնական բանկը և դրամի «դրամատիկ կուրսը»

Ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը (ԿԲ) Հայաստանի արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

«ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է Կենտրոնական բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Խոսքն ըստ էության Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական շուկայում իրականացվելիք դոլարային ինտերվենցիաների մասին է, որի նպատակը դրամի փոխարժեքի գահավիժումը ոչ թե կանխելը, այլ գոնե չափավոր դարձնելն է։

Ըստ առևտրային բանկերի փոխարժեքները ցուցադրող rate.am կայքի՝ 2021թ. ապրիլի 4-ի դրությամբ հայաստանյան բանկերում դոլարը վաճառվում է 537 դրամով, գնվում՝ 543 դրամով։ Ապրիլի 10-ի դրությամբ դոլարի առքի գինը, ըստ նույն կայքի, կազմում էր 524-529 դրամ, իսկ վաճառքը՝ 530-532 դրամ։ Այսինքն՝ դրամի փոխարժեքի գահավիժումը կասեցվել է, ավելին՝ մեկ շաբաթվա կտրվածքով դրամն անգամ փոքր-ինչ արժևորվել է, ինչը նշանակում է, որ Կենտրանական բանկը կատարել է խոստացած գործառույթները՝ շուկայում կատարելով դոլարային սրսկումներ, առանց որի՝ դրամը հազիվ թե արժևորվեր՝ հաշվի առնելով, որ տնտեսական առումով դրամի արժևորման որևէ հիմք այս պահին չկա։ Կենտրոնական բանկի՝ նման քայլեր կատարելու հիմնական նպատակը գնաճի զսպումն է, որը գլխավոր դրամատան թիվ մեկ խնդիրն է։

Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2021 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ապրանքների ու ծառայությունների գները բարձրացել են 5.3%-ով։ Սա այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի սահմանած գնաճի թիրախային ցուցանիշը 4 տոկոս է սահմանված։
Պաշտոնական տվյալներով՝ տնային տնտեսությունների սպառողական ծախսերում սննդի կշիռը կազմում է շուրջ 40.6% ։ Այսինքն՝ հատկապես սննդամթերքի թանկացումը, որն ի դեպ ավելի մեծ է, քան ընդհանուր գնաճը, ուղիղ հարված է քաղաքացու գրպանին, որի սպառողական զամբյուղում ամենամեծ տեսակարար կշիռը պատկանում է սննդին։ Հայաստանի սպառողական շուկայում կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փետրվարի համար 5,3 % գնաճը վերջին 6 տարիների կտրվածքով ռեկորդային է։ 12-ամսյա գնաճի առավել բարձր ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 2015 թվականի հունիսին՝ 5.5%:

Գնաճի նման բարձր ցուցանիշը առավելապես պայմանավորված է եղել դրամի արժեզրկմամբ, որի դեմն առնելու համար ԿԲ-ն կիրառել է իր գործիքները։
Ամբողջ խնդիրն այն է, թե Կենտրոնական բանկը մինչև երբ կկարողանա <<գործառնություններ իրականացնելով>> պահել դրամի կուրսը։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3751 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am