Շամպայն գործարանի մոտ խոշոր ավտովթար-հրդեհ. տեսանյութ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից հունիսի 8-ին Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի մոտ, տեղի ունեցած խոշոր ավտովթար-հրդեհի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Mercedes-ը վարել է Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ ՝ 29-ամյա Հայկ Մանուկյանը, իսկ Toyota-ն վարել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Արման Սահակյանը։ Վթար-հրդեհի հետևանքով Հ. Մանուկյանը, նրա ուղևորուհի՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 24-ամյա Մարիամ Բարսամյանը, Mercedes-ի վարորդ Ա. Սահակյանը, նրա ուղևորուհիներ՝ Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի բնակիչ, 35-ամյա Սոնա Բեգլարյանը, 20-ամյա Մանե Դալլաքյանը, 31-ամյա Արփինե Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Երևանի այրվածքների գիտական կենտրոն» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև մի քաղաքացի, ով վթարի հետ կապ չի ունեցել, պարզապես, երբ տեսել է, որ վթարից հետո հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում, ճիշտ կողմնորոշվելով՝ օգնության է հասել վիրավորներին ու բոլորին վառվող ավտոմեքենայից ինքն է դուրս բերել և վերջին վիրավորին դուրս բերելու ժամանակ ավտոմեքենայում պայթյուն է առաջացել, ինչից ինքը նույնպես այրվածնքեր է ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արթուր Գևորգի Մելիքյանն է։ Մասնագետներն ասում էին, որ եթե Արթուրը խիզախություն չցուցաբերեր և օգնության չհասներ վառվող ավտոմեքենայում գտնվող մարդկանց, ապա հնարավոր է՝ վթարը ողբերգական ելքով ավարտվեր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 8-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի հարևանությամբ, բախվել էին Mercedes մակնիշի 24 ԼՍ 420 համարանիշի և Toyota մակնիշի 34 ZN 743 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Toyota-ում հրդեհ էր բռնվկվել և այն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի: Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները, ովքեր մինչ վիրավորներին կտեղափոխեին հիվանդանոց՝ տեղում առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունն էին ցուցաբերել: Դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 3 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարական կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննիչների խումբը՝ բաժանմուքի պետ Նազարյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Տեսանյութ

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am