Թագուհին թույլատրեց
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը թագուհի Եղիսաբեթ II-ից ստացել է թույլտվություն՝ կառավարություն կազմավորելու համար, թեև նրա գլխավորած Պահպանողական կուսակցությունը մեծամասնություն չի ստացել երեկ թագավորությունում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Մեյը խոստացել է ողջ ուժերն ուղղել Brexit-ի հարցում՝ բոլորի համար փոխշահավետ պայմանավորվածություն ձեռք բերելուն։ ԵՄ կազմից երկրի դուրս գալու ընթացակարգը կսկսվի հունիսի 19-ին:
