Սիրիական բանակը ապստամբներից ազատագրել է Լաթաքիայի ռազմավարական քաղաքը
Սիրիական բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ իրանցի աշխարհազորյաինների մասնակցությամբ իրենց հաջողվել է խռովարարներից ազատագրել Քինսաբբուն՝ Լաթաքիա նահանգի հյուսիսում: Սիրիական կառավարական բանակը փետրվարի 18-ի առավոտյան ազատագրել է Քինսաբբու բնակավայրը, հայտնում է ՍԱՆԱ սիրիական պետական լրատվական գործակալությունը: Զինվորները ազատագրել են նաեւ այն փայտաշեն ամրոցը, որը քաղաքից քիչ հյուսիս է գտնվում: Կառավարական զորքերի հարձակումը Լաթաքիա նահանգում սկսվել է այն բանից հետո, երբ այս տարածքում ահաբեկչական խմբավորումների դիրքերին օդային հարվածներ են սկսել հասցնել Ռուսաստանի ՕՏՈւ-երը: Դրա շնորհիվ Բաշար Ասադի կողմնակիցներին հաջողվել է ազատագրել մի շարք քաղաքներ, որոնք զինյալները գրավել էին 2013-2015թթ .:
