Թայվանում ուղղաթիռ է ընկել. կան զոհեր
Թայվանի արևելյան ափերին քաղաքացիական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուղղաթիռը կործանվել է աէրոլուսանկարահանման ժամանակ: Ոստիկանությունը միջադեպով հետաքննություն է սկսել:
