Մերկելը՝ Կատարի շուրջ տիրող իրավիճակի մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պարսից ծոցի երկրներին, նաև Թուրքիային ու Իրանին կոչ է արել համատեղ աշխատել՝ կարգավորելու տարածաշրջանային ճգնաժամը: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակն անհնար է հաղթահարել առանց տարածաշրջանային դերակատարների ներգրավման։ «Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Սիրիայի ու Իրաքի հակամարտությունների քաղաքական կարգավորումն անհնար է, քանի դեռ որոշակի դերակատարներ չեն ներառվում երկխոսության մեջ։ Այս իրավիճակում խոսքը Կատարի, Թուրքիայի ու Իրանի մասին է»,- ասել է նա։
