Թրամփն ու Պուտինը կհանդիպեն հուլիսին. Bloomberg
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների՝ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը տեղի կունենա Գերմանիայում, G20 գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմում աղբյուրին։ Bloomberg-ը հայտնել է, թե Թրամփը մտադիր է հանդիպել Պուտինին Եվրոպա կատարելիք այցի շրջանակում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նախագահների հանդիպումը կարող է կայանալ Համբուրգում հուլիսի 7-8-ը կայանալիք գագաթնաժողովի շրջանակում:
