2016-ին Նիկոլ Փաշինյանն այսպես էր խոսում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին խոսելիս երեկ Նիկոլ Փաշինյանը հայ իրավաբանների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը գոհ է նախագահի հետ հանդիպման արդյունքներից, նույնիսկ՝ «շատ գոհ»։ Եվ ընդգծել է․

«․․․ունենք հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին համաձայնագիր եւ համաձայնություն` տարածաշրջանային հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի մասին, որոնք գործում են»։ Ավելացրել է, որ քննարկել են նոր իրավիճակում այդ համաձայնագրերի դրույթների իրագործման կոնկրետ պլանը եւ մեխանիզմները: Թե հատկապես ինչից է այդքան գոհ Փաշինյանը, դժվար է ասել։ Բանն այն է, որ դեռեւս 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակաօդային պաշտպանության՝ ՀՕՊ համաձայնագիրը, նա մի բոցաշունչ ելույթ ունեցավ եւ քարը քարին չթողեց հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ, իսկ համաձայնագիրը բնորոշեց որպես Հայաստանի համար «բուտաֆորիկ անվտանգություն»։


«5 տոննա մակուլատուրա եք բերել էս դահլիճում վավերացրել, ձեր կոմպետենտության խնդիրը կա»,- ասում էր Փաշինյանը՝ համաձայնագրից տողեր ցիտելով։ Նա զայրանում էր, որ Հայաստանն իրավունք չի ունենալու այլեւս միայնակ որոշել ՀՀ երկնքում հայտնված ցանկացած ինքնաթիռի խոցման, մանավանդ՝ ադրբեջանական ինքնաթիռները խոցելու հարցը։ «Այս համաձայնագիրը պետք է Ռուսաստանին աշխարհաքաղաքական խաղերի բախումների համար, եւ այս կոնտեքստում Հայաստանը, ցավոք սրտի, սուբյեկտ չէ»,- ասում էր նա ու հեգնում․ «Իսկ դուք եկել Ռուսաստանին շնորհակալություն․․․ էնքան շնորհակալություն ենք հայտնել վերջին 200 տարվա ընթացքում, որ դոզան անցել եք․․․ Դուք էդ ռուսական ինքնաթիռները Հայաստանի վրա սկի մի մետր չեք կարող շարժել, հիմա եկել եք ասում՝ ձեր հրամանատարության ներքո ռուսական օդուժն օդ է բարձրանալու, թան էլ չէ, բրդած մածուն Ձեզ․․․ Մեր էլիտայի ներքին փոքրությունն է, անընդհատ մեծ եղբոր ձգտումը կա, մեր պաշտպանությունը մենք ինքներս պիտի իրականացնենք։ Դո՛ւք պետք է Հայաստանում ստեղծեիք կործանիչ ավիացիա, եթե չեք արել, ուրեմն հակապետական, հակահայկական իշխանություն եք»։

դիտվել է 825 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am