Թուրքիան կշարունակի աջակցել Կատարին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը շարունակելու է ցանկացած տեսակի աջակցությունը Կատարին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:«Որոշներն անհանգստանում են այն փաստով, որ մենք Կատարի մեր եղբայրների կողքին ենք: Մի նեղացեք, սակայն մենք շարունակելու ենք ցանկացած տեսակի օգնություն տրամադրել Կատարին»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին: Որոշումը վավերացրել էր նախագահ Էրդողանը:
