Կողաշրջվել է զինվորներին տեղափոխող ավտոբուսը
Թուրքիայի Սամսուն նահանգում երեկ երեկոյան զինվորներին տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել։ Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ավտոբուսի վարորդը մայրուղում կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է։ Զինվորներից 38–ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն:
