Իրանը հերքել է
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հերքել է իր դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելու մասին տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ դա եղել է դեսպանի սեփական նախաձեռնությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչներից մեկը՝ թուրքական կողմի հայտարարությունը որակելով որպես «կեղծիք»։ Նրա խոսքերով՝ Անկարայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիգդելին հանդիպում է խնդրել Թուրքիայի ԱԳՆ-ում, որպեսզի ներկայացնի տարածաշրջանի վերջին դեպքերի շուրջ Իրանի դիրքորոշումը։
