Ես էլ եմ գիշերով գնում, ի՞նչ կա դրա մեջ․ «Իմ քայլի» պատգամավոր

«Ով որ նման բան է ասում, գլուխը պատովն է տալիս»,- ասում է Սյունիքից ընտրված պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն ի պատասխան հետևյալ հարցին՝ իսկապե՞ս իշխանականներդ երես չունեք ցերեկով Սյունիք մտնելու, և դրա համար էլ մարզ մեկնած Արայիկ Հարությունյանն ու Սուրեն Պապիկյանը գիշերային հանդիպումներ են կազմակերպել մարզում։ «Ես էլ եմ գիշերով գնում, ի՞նչ կա դրա մեջ»,- հակադարձում է նա։

«Ձեր ասելով՝ Սյունիքում իշխանություն չկա, հա՞, որ իշխանությունները վախենում են, բա էդ ո՞վ ա Սյունիքի իշխանությունը, պետական կառույցները չե՞ն»։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ սյունեցին ցույց տվեց, որ չի սպասում Փաշինյանին ու նրա ուղեկիցներին։ «Բա ինչպե՞ս Սիսիան գնաց, թե՞ Սիսիանը Սյունիք չէ»։ Գնաց ուղղաթիռով, հանդիպեց սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգուտակին։ «Սյունիքում որևէ խնդիր չկա վարչապետի անձի և իշխանության հետ կապված։ Սյունիքը տարանջատված չէ Հայաստանից»։ Եթե տարանջատված չէ, ինչո՞ւ Փաշինյանը չի այցելում։ «Կայցելի մոտ ժամանակներս»։ Ե՞րբ։ «Երբ կորոշի․․․ Դո՞ւք եք որոշելու՝ որտեղ պետք է առաջինն այցելի․ որտեղ մոտիկ է, որտեղ ժամանակը հերիքում է, այնտեղ է այցելում»։

Սյունիքն իշխանության առաջնահերթությունների մեջ պետք է լիներ, այնտեղ խնդիր կա։ «Հա, ի՞նչ անենք, որ խնդիր կա, Տավուշում էլ կա, ուրեմն ի՞նչ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա այնտե՞ղ ապրի»։ Խաչատրյանը հորդորեց սպասել ընտրություններին, որ համոզվենք, թե Սյունիքն ինչ սիրով է ընդունում Փաշինյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1468 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am