«Մասկովսկի տուսովկաների արքաները» Երևանում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհում էր օդանավակայանում «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» տաքսու վարորդների առկայությունից և, ըստ էության, հանդիմանում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին այդ իրավիճակի համար: Թե որքանով ՀՀ ոստիկանությունը լիազորություններ ունի արգելել «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» մարդկանց մուտքը օդանավակայան, ճիշտն ասած, այնքան էլ պարզ չէ: Չկա ՀՀ օրենսդրությունում որևէ կետ, որով «չթրաշվելը», «չստիկներով» ման գալը արգելվի: Անշուշտ գեղեցիկ չէ, բայց դա չի արգելվում: Բայց վարչապետ Կարեն Կարապետյանը հիմքեր ունի ոստիկանապետին հանդիմանելու հենց ոստիկանությանը վերապահված լիազորությունները չկատարելու համար: Այս լուսանկարում, որը արվել է օրերս, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքն է, որտեղ կանգառն արգելող նշանի տակ կայանված են այս ճոխ ու թանկարժեք մեքենաները, եւ բոլորը ռուսական պետհամարանիշներով: Եթե ՀՀ որևէ շարքային քաղաքացի փորձի իր համեստ մեքենան կայանել այս հատվածում, թեկուզ մի քանի վայրկյանով, օդանավակայանի տարածքում անընդհատ շրջող ճանապարհային ոստիկանները օրենքի ողջ խստությամբ կպատժեն նրան: Սակայն մի քանի ժամ կայանված այս մեքենաների նկատմամբ ճանապարհային ոստիկանները լիակատար անտարբերություն էին դրսևորում: Ընդ որում, սա ոչ միայն երթեւեկության կանոնների կոպիտ խախտում է, այլ նաև անթաքույց ցինիզմ, քանի որ ընդամենը մի քանի տասնյակ մետր այն կողմ կա ավտոկանգառ, որտեղ ազատ տեղերի պակաս չկա: Ու ընդհանրապես, ռուսական պետհամարանիշներով թանկարժեք մեքենաների «բեսպրեդելը» Երևանում, գնալով ավելի ցայտուն է դառնում: Դրանում համոզվելու համար կարելի է ընդամենը երեկոյան ժամերին շրջել Երեւանի կենտրոնում ու տեսնել, թե ինչպես են այդպիսի մեքենաները կայանվում երկրորդ գծում, խախտում երթեւեկության հնարավոր բոլոր կանոնները… «Մասկովսկի տուսովկաների» այդ «արքաները», որոնք կիսակրիմինալ կիսաբիզնեսմենների մի առանձին խավ են, նախկինում էլ կային, իհարկե: Սակայն Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո նրանք պարզապես հորդեցին Հայաստան: Բայց «մասկովսկի տուսովկաների» այդ «արքաների» նկատմամբ ՀՀ ոստիկանության լիակատար անտարբերությունը, չգիտես ինչու վարչապետը չի նկատում: Ընդ որում, ի տարբերություն «չստիկների», ու «անթրաշների», այս դեպքում խոսքը կոնկրետ ու ցայտուն իրավախախտումների մասին է, որը շատ հստակ ձևակերպված է մեր օրենսդրության մեջ: Այնպես որ «անթրաշների» ու «չստիկավորների» մասին խոսելիս, թերևս պետք չէ մոռանալ նաև «արքաներին»: Շատ վիճելի է, թե որն է ավելի վատ` մաքուր «թրաշված» ու մի քանի հազար դոլարանոց կոշիկ հագնող «հաբռգած» ցինիկը, թե`«անթրաշ» ու «չստիկավոր» տաքսիստը»: Լուսանկարը՝ Armtimes.com-ի։  Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am