Արթուր Պետրոսյան. «Մենք խաղալու ենք հաղթանակի համար»

Հունիսի 9-ին Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: - Արտակ ինչպե՞ս է թիմը տրամադրված այս խաղից առաջ։ - Տղաների տրամադրությունը բարձր է և մենք եկել ենք այստեղ հաղթելու համար։ - Երևանյան հանդիպման ժամանակ թիմը չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը և Ձեր անցումից և գոլից հետո կարծես «սառույցը կոտրվեց»։  Ի՞նչ կասեք մրցակցի մասին։ - Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Չեռնոգորիան շատ ուժեղ թիմ է։ Վաղը դժվար հանդիպում է սպասվում։ Ինչ վերաբերվում է իմ անցմանը, ապա դա թիմային խաղ է, իմ համար նշանակություն չունի, թե ով դա կանի, ես կամ մեկ այլ ֆուտբոլիստ։ Մենք թիմով ենք հաջողության հասնում։   - Պարոն Պետրոսյան, Չեռնոգորիայի դեմ խաղը ձեր առաջին հանդիպումն էր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այն շատ էմոցիոնալ էր, այժմ կրքերն անցել են։ Ի՞նչ եք ակնկալում վաղվա խաղից։   - Առաջին արտագնա հանդիպումն է։ Արտակի հետ միանգամայն համաձայն եմ, շատ ուժեղ մրցակից է։ Շատ դժվար խաղ է սպասում։ Իհարկե ուսումնասիրել ենք մրցակցին։ Երեք անընդմեջ պարտությունից հետո թիմը վերականգնվելու խնդիր ունի և կրկնում եմ, որ շատ դժվար խաղ է լինելու։ Կփորձենք ամեն ինչ անել հաղթանակի համար։   - Ո՞ր հաշիվը կբավարարի ձեր թիմին   - Մեր համար ցանկացած խաղում հաղթանակն է կարևոր։ Մենք խաղալու ենք հաղթանակի համար։ Թե ոնց կստացվի, կտեսնենք խացից հետո։  Հավաքականը գլխավորելուց հետո, Դուք առաջին անգամ հնարավորություն ունեցած ավելի երկար աշխատել թիմի հետ, ավելի երկար մարզական հավաք անցկացրեցիք, նաև ընկերական խաղ եղավ` փորձարկումներ անելու համար։ Արդյո՞ք հաջողվեց այս ընթացքում նոր տակտիկական սխեմաներ մշակել և ձեր մարզչական ձեռագիրը հասցնել թիմին։   - Իմ կարծիքով այս տաս օրերի ընթացքում բավականին լավ աշխատանք կատարեցինք։ Թիմը պատրաստ է վաղվա խաղին։ Ինչ վերաբերովում է խաղային ձեռագրին հուսով եմ վաղը կտեսնենք։   - Արդյո՞ք Դուք կարծում եք, որ երեք անընդմեջ հաղթականերից հետո, Դուք ունենալու եք հոգեբանական առավելություն։   - Կարծում եմ, այո։ Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ ճնշումն ահռելի է։ Մենք գիտենք այդ մասին, քանի որ կարդացել ենք Չեռնոգորիայի մամուլը։ Իհարկե ցանկացած հաղթանակ վստահություն է ներշնչում, այսինքն ավելացնում է հավատը սեական ուժերի նկատմամբ։  Առաջին խաղում Ստեֆան Յովետիչը շատ վտանգավոր էր գործում և անընդհատ սպառնում էր դարպասին։ Արդյո՞ք Դուք մտադիր եք անհատապես հսկել իրեն։   - Անհատապես չենք խաղալու, ֆուտբոլը թիմային խաղ է։ Եթե դիրքային պայքարում ճիշտ խաղանք, փոխօգնությունը ժամանակին լինի, ապա կարող ենք չեզոքացնել վտանգը։ Այն որ Յովետիչը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է կասկած չկա։  Վերջին շրջանում Ձեր հարզազրույցների ժամանակ Դուք մեծ վստահություն եք ցուցաբերում։ Պարտության դեպքում արդյո՞ք պահապնելու եք այդ ինքնավստահությունը։   - Կարծում եմ, եթե ինքնավստահություն չունես, ուրեմն ֆուտբոլում գործ չունես։ Նորից կրկնեմ, ես պետք է թիմ պատրաստեմ և եթե պարտություններից հետո մարզիչը կորցնում է ինքնավստահությունը, ապա այդ մարզչի համար շատ դժվար կլինի հաջողակ լինել։ Ես չեմ կարծում, որ մի պարտությունով ինքնավստահությունս կորցնելու եմ։ Կարևոր է, որ ինքնավստահությունը չվերածվի գոռոզության և հուսով եմ, որ իմ հետ այդպես չի պատահի։  Հավաքականի հետ ժամանել է վնասվածքներով երկու ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը։ Արդյո՞ք դա իրենց ցանկությունն էր լինելու թիմի հետ։     - Դա ֆուտբոլիստների նախաձեռնությունն է եղել։ Մենք էլ, ֆեդերացիայի նախագահի հետ միասին, համաձայնվել ենք, որ իրենք էլ գան Չեռնոգորիա։ Իմ կարծիքով, դա հոգեբանորեն կարող է օգնել թիմին և, եթե ֆուտբոլիստը ցանկություն ունի գտնվելու իր թիմին կողքին, ապա դա դրական նշան է։      Առանց Հենրիխ Մխիթարյանի թիմը չի վաստակել ոչ մի միավոր, իսկ նրա վերադարձից հետո, հաղթել է երկու խաղում։ Արդյո՞ք թիմի խաղը կախված է Հենրիխ Մխիթարյանից։   - Չեմ կարծում որ խաղը կախված է միայն Հենրիխ Մխիթարյանից։ Կարծում եմ, այդ պարտությունները հոգեբանական բնույթ ունեին։ Հենրիխը մեր համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց եթե չլինեն մյուս տասը, ինչպես ասում են «մեկը դաշտում զինվոր չէ»։ Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին։  Էդգար Մալաքյանը վնասվածք ուներ և արդեն ապաքինվում է։ Արդյո՞ք նա լիովին պատրաստ է խաղին և կան ֆուտբոլիստներ, որոնք ինչ-որ խնդիրներ ունեն։   - Այն ֆուտբոլիստները, որոնք գտնվում են այստեղ, լիովին պատրաստ են և առողջ։Այդ առումով խնդիր չունենք։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am