Փաշինյանի կառավարության հերթական «արդյունքը». Մեզ «պատերազմի հանցագործ» են բնորոշում

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության 2020-21 թվականների զեկույցը, որի հայաստանյան բաժնում մեծ տեղ է հատկացվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմին:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվել է արյունալի պատերազմը, որը դադարեցվել է հրադադարի մասին նոյեմբերի 9-ին համաձայնեցված եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությամբ:

Դրանով հակամարտության գոտում տեղակայվել են ռուս խաղաղապահներ, Ադրբեջանը հսկողության տակ է վերցրել հայկական ուժերի կողմից 1990-ականների սկզբին գրավված տարածքները, Շուշին, ինչպես նաև Հադրութի շրջանը: Ղարաբաղի մյուս շրջանները մնացել են ռուս խաղաղապահներից մեծ կախման մեջ հայտնված տեղական հայկական փաստացի (de facto) իշխանության հսկողության ներքո:

Պարտությունը Հայաստանում հրահրել է ծանր քաղաքական ճգնաժամ, տեղի են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր, նոյեմբերի 12-ին ընդդիմադիր 12 գործիչներ ձերբակալվել են զանգվածային անկարգություններ հրահրելու և գլխավորելու համար, նշված է զեկույցում։ Ամբոխները հարձակվել են կառավարական շենքերի և պետական գործիչների կացարանների վրա, դաժան ծեծի է ենթարկվել խորհրդարանի խոսնակը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղից փախուստի է դիմել շուրջ 90 հազար բնակիչ: Մարդկանց զանգվածային տեղահանումն է՛լ ավելի է սրել կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Amnesty International-ի զեկույցում տեղ գտած եզրահանգումները շատ առումներով համընկնում են մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Պետական դեպարտամենտի հրապարակած Աշխարհում մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցում ներկայացված գնահատականներին: Մասնավորապես, ըստ Amnesty-ի զեկույցի, թե՛ հայերը և թե՛ ադրբեջանցիները 44-օրյա պատերազմի ընթացքում ռմբահարել և հրթիռակոծել են խիտ բնակեցված թաղամասեր, կիրառել են միջազգային օրենքներով արգելված կասետային արկեր: Դրանց հարվածների տակ են հայտնվել Ստեփանակերտը և Բարդան:
Հիմա, ամենաուշագրավ պահը, որ վկայում է այն մասին, թե ինչ անգործության են մատնված Փաշինյանի կառավարությունը:

Ուրեմն, ըստ զեկույցի, «կողմերը կատարել են պատերազմի հանցագործություններ, այդ թվում՝ գերեվարված զինվորականների և խաղաղ բնակիչների ապօրինի և դաժան սպանություններ, ինչի մասին վկայում են տասնյակ տեսագրություններ...

Այսպես զեկույցում ասվում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերն էլ խիտ բնակեցված քաղաքացիական բնակավայրերում գործի էին դրել ծանր զրահատեխնիկա՝ ներառյալ բալիստիկ հրթիռներ և ոչ ճշգրիտ հրթիռային հրետանային համալիրներ, որոնք էլ հանգեցրել էին խաղաղ բնակիչների շրջանում զոհերի, վիրավորների, ինչպես նաև լայնորեն վնաս էին հասցրել քաղաքացիական բնակավայրերին: Կան ստուգված ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ երկու կողմերն էլ հոկտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ/Խանքենդիի վրա, հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի կառավարության վերահսկողության տակ գտնվող Բարդա քաղաքի վրա հարձակումների ժամանակ օգտագործել են կասետային զինամթերք, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով։

Իսկ զեկույցի՝ «պատերազմական հանցագործություններ» բաժնի՝ Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերը կատարել են մի շարք պատերազմական հանցագործություններ. «Մի քանի ստուգված տեսանյութերում երևում էր հայկական կողմի վատ վերաբերմունքը ռազմագերիների և այլ գերիների նկատմամբ, ինչպես նաև թշնամու զինվորների դիակների պղծումը: Ներառյալ կար նաև տեսանյութ, որում երևում էր կոկորդը կտրած ադրբեջանցի սահմանապահի սպանությունը»:

Ուրեմն, 44 օր պատերազմի օրերին թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից պատերազմական բոլոր հանցագործությունները ամենադաժան դրսևորումներով, ֆոսֆորային ու կասետային ռումբեր, կտտանքների ապացույցներ, խաղաղ բնակչության նպատակաուղղված թիրախավորումներ ու մինչ այսօր՝ հայ ռազմագերիներին Ադրբեջանում պահելու փաստը, առհասարակ, մեր տարածաշրջանը վարձկան ահաբեկիչներով լցնելը, ու հանկարծ այս պայմաններում միջազգային կառույցը մատնանշում է նաև հայերի «իրականացրած պատերազմական հանցագործությունները»:

Սա ևս մեկ ապացույց է, թե ինչպես է «աշխատում» Փաշինյանի կառավարությունը: ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունն էլ չլիներ, հավանաբար, աշխարհը բոլորովին աչք կփակեր թուրք-ադրբեջանական դաշինքի պատերազմական հանցագործությունների վրա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4694 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am