«Սասնա ծռերի» պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

«Սասնա ծռերի» գործի առանձնացված մասով ամբաստանյալների պաշտպանները հանդես են եկել համատեղ հայատարարությամբ, որը վերաբերում է մեկնարկած դատավարության պայմաններին:

Պաշտպանները նշում են.
«Հունիսի 8-ին ժամը 14:00-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում նախագահությամբ դատավոր Ա. Գաբրիելյանի սկսվեց 14 անձանց վերաբերյալ գործի դատական քննությունը: Դատական նիստը սկսվելուց րոպեներ անց հետաձգվեց (ըստ նախագահող դատավորի՝ ընդմիջվեց), ենթադրաբար աղմուկի պատճառով:
Անկախ նիստի հետաձգման պաշտոնական հայտարարված պատճառներից գտնում ենք, որ այն ի սկզբանե դատապարտված էր հետաձգման: Ակնհայտ և պարզ էր, որ դատարանի թիվ 1 դահլիճում հնարավոր չէր այդ նիստն անցկացնել: Դահլիճում բացակայում են ամենատարրական պայմանները 14 անձանց վերաբերյալ գործ քննելու համար:
Այս պարզ իրողությունը անտեսվել է դատարանի կողմից, ինչն իրավաչափորեն և արդարացիորեն հանգեցրեց բազմաթիվ դժգոհությունների և այսպես կոչված աղմուկի: Փաստացի արհեստականորեն ստեղծվել էին այնպիսի պայմաններ, որ դժգոհություն («աղմուկ») առաջանա և նիստը հետագվի:
Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող և դատական ակտ կայացնող դատարանը պարտավոր էր կատարել իր պարտականությունները՝ ստեղծել դատական քննության անցկացման պատշաճ պայմաններ, ինչը չէր կատարվել: Հետևաբար անթույլատրելի է նիստի հետաձգումը պատճառաբանել «աղմուկով», ինչը դատարանի պարտականությունների չկատարման և անշրջահայացության հետևանք էր:
Հայտարարում ենք, որ դատարանը պարտավոր է ապահովել պատշաճ պայմաններ դատական նիստերը օրենքով սահմանված կարգով անցկացնելու համար, ներառյալ՝ ապահովել աշխատանքային պայմաններ պաշտպաններիս համար, հրապարակային դատաքննության ստանդարտներ՝ հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը, պաշտպաններիս և մեր պաշտպանյալների դահլիճում անարգել և առանց որևէ սահմանափակման հաղորդակցում, պաշտպաններիս (փաստաբաններիս) զննության կամ խուզարկության բացառում:
Դատարանի կողմից համապատասխան միջոցներ չձեռնարկելը կվկայի, որ գործի քննության ցանկացած բնույթի հետաձգումը, դատարանում «աղմուկը» կամ այլ՝ ոչ դատավարական իրավիճակի ստեղծման ամբողջ պատասխանատվությունը կմնա դատարանի վրա»:
Հայտարարությունը տարածել են փաստաբաններ՝
Մուշեղ Շուշանյան
Տիգրան Եգորյան
Տիգրան Հայրապետյան
Երվանդ Վարոսյան
Լուսինե Սահակյան
Ինեսսա Պետրոսյան
Լուսինե Հակոբյան
Հարություն Բաղդասարյան
Դավիթ Գյուրջիյան
Մարինե Ֆարմանյան
Հայկ Ալումյան
Արա Ղարագյոզյան
Հարություն Գևորգյան
Արա Զաքարյան
Արայիկ Պապիկյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am