Իշխանությանը ձեռնտու չէ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելը, այլապես կպայթեն մի շարք միֆեր

Փաստը գրում է. «Ապրիլյան պատերազմի հետևանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը հանրային լայն հարթակում հետաքրքրության արժանացավ հատկապես այն պատճառով, որ թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների առարկա է դարձել։ «Փաստ» թերթը դեռևս անցած տարվա իր համարներից մեկում գրել էր, որ ՀՀ իշխանություններն ամեն կերպ խուսափելու են Ապրիլյան հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը հրապարակելուց։

Օրերս մեր տեղեկությունը փաստացի վերահաստատեց այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ զեկույցը չի հանրայնացվի, և դրա հետ կծանոթանան սահմանափակ թվով մարդիկ։ «Զեկույցին ծանոթանալու իրավունք կստանան այն պաշտոնյաները, որոնք գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունեն, նաև նրանք, ում ԱԱԾ-ն հատուկ թույլտվություն կտա»,- ասել է նա: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանություններին ուղղակի ձեռնտու չէ ՀՀ-ում ներկայումս ստեղծված քաղաքական ճգնաժամի ֆոնին հրապարակել այդ զեկույցը։


Մյուս կարևոր պատճառը, ըստ մեր տեղեկությունների, կապված է նրա հետ, որ եզրակացության հրապարակումից հետո պայթելու են մի շարք միֆեր, որոնք մինչ այդ գոյություն ունեին Ապրիլյան պատերազմի շուրջ (զինվորները կռվել են բահերով, դիրքերում խոտ են կերել, դիզվառելիք չի եղել և այլն)։ Սրանք այն միֆերն են, որոնք այսօրվա իշխանությունները դեռևս ընդդիմադիր եղած ժամանակ շահարկել են և դարձրել են ժողովրդին մոլորության մեջ գցելու հիմնական դրոշակներից մեկը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, զեկույցը չհրապարակելու հաջորդ պատճառներից է որոշ զինվորականների՝ մեղմ ասած, ոչ «վառ գույներով» ներկայանալու հեռանկարը: Խոսքը մասնավորաբար նրանց մասին է, որոնք ներկայումս իշխանության սիրելիներն են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

դիտվել է 784 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am