Մենք Ադրբեջանի հետ ենք բոլոր հարցերում՝ ներառյալ ԼՂ-ի հարցը. Չավուշօղլու
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ,որից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի ահաբեկչության պատճառով իրենք ստիպված են եղել հետաձգել թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։ «Այդ նիստը տեղի կունենա մոտ ապագայում։ Մամեդյարովի հետ քննարկել է համատեղ մի շարք նախագծերի հարցը և հատկապես «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագիծը:Միջազգային ոլորտում Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ համատեղ։ Մենք Ադրբեջանի հետ ենք բոլոր հարցերում՝ ներառյալ ԼՂ-ի հարցը»,- ասել է նա։
