Արթուր Բաղդասարյանի նոր բիզնեսը. ռուսական լիցեյն այս տարի կբացվի. armtimes.com

Երևանի Հերացի փողոցի սկզբնամասում՝ Ճոպանուղու նախկին շենքի հարևանությամբ շուտով կգործի Հայաստանում ռուսական առաջին լիցեյը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցներով կառուցված շենքը, որը պետք է դառնար ՀԱՊԿ ակադեմիա և մասնագետներ տար միջազգային այդ կազմակերպությանը, կծառայի մի քանի ուսումնական հաստատության: Մեկը «ՀԱՊԿ-ի և Եվրազեսի» ակադեմիան է, իսկ մյուսը՝ «Հայաստանում ռուսական լիցեյը»: Մի կողմ դնենք, թե ինչ մասնագետներ են տալու այս երկու հաստատությունները, և պարզենք, թե ո՞վ է կանգնած կրթական հաստատությունների թիկունքում: 2017 թվականի սեպտեմբերից իր դռները բացող Հայաստանում ռուսական լիցեյը նոր է իրավաբանական կարգավիճակ ստացել: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից armtimes.com-ը պարզեց, որ «Հայաստանում ռուսական լիցեյ» կրթական հիմնադրամը պետական գրանցում է ստացել մոտ մեկ ամիս առաջ՝ 2017 թվականի մայիսի 12-ին: Գործունեության հասցեն նշված է Երևան քաղաքի Հերացի 2-ը՝ նույն շենքը, որը վերը նշեցին: «Հայաստանում ռուսական լիցեյ»-ի հիմնադիրը հանդիսանում է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հինադրամը: «Ռուսկի լիցեյի» կանոնադրությունը հաստատման է ներկայացրել ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորը, որը 5-րդ գումարման Ազգային ժողովի «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ, նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանն է: «Հայաստանում ռուսական լիցեյ» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է`Աշոտ Արտեմի Բալյանը: Վերջինս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ զբաղեցրել է ՕԵԿ-ի ռեբրենդինգից հետո ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի 72-րդ տեղը: ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերի համաձայն, Աշոտ Բալյանը գործազուրկ է՝ ոչ մի տեղ չի աշխատում: Ակնհայտ է, որ նա արհեստական է նշանակվել հիմնադրամի տնօրենի պաշտոնում, քանի որ նաեւ ժամանակավոր պաշտոնակատարն է հանդիսանում: Այս հիմնադրամի ոչ ֆորմալ տնօրենը «Օրինաց երկիր» խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր է՝ Լեւոն Դոխոլյանը: Վերջինս այժմ զբաղված է «Հայաստանում ռուսական լիցեյ»-ի ղեկավարմամբ: Ի դեպ, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում ակտիվորեն կիսվում է լիցեյի ընդունելության վերաբերյալ հայտարարություններով: Լեւոն Դոխոլյանը պատահական մարդ չէ, նա «Հայկական վերածնունդ» կուսակցության կարկառուն անդամ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան է (դստեր ամուսինը): Կարող ենք արձանագրել, որ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ջանքերով, երբ վերջինս դեռեւս Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր, հիմնադրվեց ՀԱՊԿ ակադեմիան, որը, սակայն հետագայում դարձավ Արթուր Բաղդասարյանի մերձավորների համար աշխատատեղ ապահովող ձեռնարկություն: Նորակառույց ՀԱՊԿ ակադեմիայի շենքի առաջին երկու հարկերը զբաղեցնում է «ՀԱՊԿ-ի և Եվրազես-ի ակադեմիան», իսկ երրորդ հարկում տեղակայված է «Հայաստանում ռուսական լիցեյ»-ը:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am