Մերկելի ժողովրդականությունը հասել է 2015 թվականի մակարդակին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նույնքան ընտրողներ են պաշտպանում, որքան որ մինչեւ 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի սկսվելը: Այդ մասին վկայում են ARD-Deutschlandtrend-ի հարցման տվյալները: Անգելա Մերկելի աշխատանքից գոհ է գերմանացիների 64 տոկոսը: Ինչպես ցույց է տալիս հարցումը, եթե ընտրություններն անցկացվեին այս շաբաթ, ապա Մերկելի օգտին կքվեարկեր ԳՖՀ-ի քաղաքացիների 53 տոկոսը: Բունդեսթագի ընտրությունները Գերմանիայում նշանակված են սեպտեմբերի 24-ին:
