Մեյը մտադիր է ստանալ Եղիսաբեթ II թագուհու թույլտվությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է Բուքինգհեմյան պալատ այցելել, որպեսզի Եղիսաբեթ II թագուհուց կառավարություն ձևավորելու թույլտվություն ստանա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հիշեցնենք, որ նախնական տվյալով՝ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հաղթել է, սակայն ձայների բացարձակ մեծամասնություն չի հավաքել։ Վերջին տվյալներով՝ պահպանողականները ստացել են 314 մանդատ, իսկ մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ է 326-ը։
