Կանանց ներկայությամբ նա «կենդանանում է». Սթոուն
Ռուսաստանի Դաշնության նախագահի մասին ֆիլմի ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը «The New York Post»-ին տված հարցազրույցում պատմել է Պուտինի հետ իր հանդիպման մանրամասների մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Պուտինի հետ ունեցած համատեղ մարզումների մասին հարցին ի պատասխան՝ Սթոունը հայտնել է, որ կգերադասեր հեռու մնալ դրանից, քանի որ «ինքը կամաչեր նախագահի առաջ, ով «հիանալի մարզավիճակում է գտնվում»: Ռեժիսորը հավելել է, որ Պուտինը կանանց ներկայությամբ «կենդանանում է» և թուլություն ունի կանանց նկատմամբ:
